Սիրիայի քրիստոնյաները օգնում են հալածյալ եզդիներին
Իրաքում ծայրահեղական ինքնահռչակ խալիֆայության ահաբեկիչների հարձակումներից դատարկվող գյուղերի բնակիչներից շատերը ապաստանում են Սիրիայում: Սահմանամերձ սիրիական Գամշլի քաղաքի քրիստոնյա բնակիչները մարդասիրական օգնություն են ցուցաբերում Սիրայում ապաստանած եզդիներին: Գամշլիի քրիստոնյաները սնունդ, դեղորայք ու հագուստ են հավաքել և ուղարկել մոտակա Նյուրոզ ճամբարում ապաստանած եզդիներին: Նյուրոզ ճամբարում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, ապաստանել է մոտ 8000 եզդի, ովքեր գոյատևում են ծայրաստիճան անբավարար պայմաններում: Օգնության կարոտ են մնում նաև Նիգերիայում Բոքո Հարամ ահաբեկչական խմբավորման կողմից բռնությունների ենթարկվող մոտ 30.000 քրիստոնյաներ, ովքեր ապաստանել են Նիգերիայի և Կամերունի սահմանի մոտ: Բոքո Հարամը անխնա սպանում է այլակրոններին՝ Հյուսիսային Նիգերիայում մահմեդական Խալիֆայություն ստեղծելու նպատակով, իրաքյան համանման սցենարով: