• Վախճանվել է բարեշնորհ սարկավագ Տ. Միքայել (Միշել) Ճենճյանը

    Յիշատակ արդարոց օրհնութեամբ եղիցի:


    28 մայիսի, 2016թ.

    2016թ. մայիսի 28-ի առավոտյան վախճանվել է Հայ Կաթողիկէ Եկեղեցու բարեշնորհ սարկավագ Տ. Միքայել (Միշել) Ճենճյանը:

     

    Տեր Միքայելը եղել է Ռադիովատիկանի հայկական բաժնի նախկին տնօրենը, Հռոմի հայ կաթողիկէ համայնքի խորհրդի նախագահ, ակտիվ համայնական, նվիրյալ մնայուն սարկավագ, ով հաճախ ծառայում էր Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքների մատուցած Սբ. Պատարագներին և այլ ծիսական արարողություններին:

     

    image-652b4ff1e9cdaa50259f5f5dccebf38eca40ce574f9c20dc49b8eca99ecc47d5-V

    Տեր Միքայելը բազմիցս այցելել է նաև Հայաստանի կաթողիկէ համայնք: 2015թ. սեպտեմբերի 24-ին՝ Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողության ժամանակ Տեր Միքայելը ևս սպասավորում էր որպես սարկավագ:

     

    2014թ. սեպտեմբերի 19-21-ը Երևանում կայացած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այն ժամանակ Ռադիո Վատիկանի հայկական բաժնի տնօրեն Տ. Միքայել Ճենճյանին պարգևատրեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով: Այդ գերատեսչական մեդալը, սովորաբար, շնորհվում է հայոց լեզվի և հայ մշակույթի զարգացման ու պահպանման գործում մեծ ավանդ ունեցող անձանց:

     

     

    Միքայել Ճենճյանի կենսագրականն ավելի մանրամասն կներկայացնենք մոտ օրերս:

     

    13267956_655178604632457_6570469229721497533_nՀուղարկավորության արարողության եկեղեցական կարգը նախատեսված է կատարել 2016թ. մայիսի 30-ին, առավոտյան ժամը 11:00-ին, Հռոմի Լևոնյան վարժարանի Սբ. Նիկողայոս Տոլենդինացի եկեղեցում:

Օրացույց

Օրացույց