Բաժիններ՝ Նորություններ
  • ՀՀ Սփյուռքի նախարարը պարգևներ շնորհեց համագումարի մասնակիցներին

    ՀՀ Սփյուռքի նախարարը պարգևներ շնորհեց համագումարի մասնակիցներին


    Հայ եկեղեցական հաղորդամիջոցների համագումարի ավարտից հետո մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կատարվել է Մեծ Եղեռնի զոհերի հոգեհանգստյան արարողություն, ապա այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, աղոթք բարձրացրել առ Աստված եկեղեցական միասնության համար, ապա հյուրընկալվել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ: Նախարարը պետական պարգևներ հանձնեց համագումարի մասնակիցներին: ՀՀ Սփյուռքի նախարարության ներկայացմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս տարվա մայիսի 23-ի հրամանագրով Զմմառի միաբանության անդամ, հայագետ, աստվածաբան Հայր Անդրանիկ ծ.վ. Կռանյանին պարգևատրել էր Մովսես Խորենացու մեդալով՝ հայրենիք-սփյուռք կապերի զարգացման մեջ մեծ վաստակի համար: Վարդապետը նախագահի պարգևը ստացավ նախարարի ձեռքով: Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում անգնահատելի ավանդի համար նախարարության Ոսկե մեդալով պարգևատրեց նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Գերպծ. Ռաֆայել արք. Մինասյանին, «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրեց գրող, հրապարակախոս Հրանտ Աճեմյանին՝ հայոց լեզվի զարգացմանը մեծապես նպաստելու վաստակի համար և «Վիլյամ Սարոյան» մեդալով պարգևատրեց լրագրող, Հայ կաթողիկե պատրիարքական լրատվական գրասենյակի վարիչ Սարգիս Նաջարյանին՝ հայ լրագրության մեջ ունեցած մեծ ավանդի համար:

Օրացույց

Օրացույց