2015 թվականը բավական բեղուն եղավ եպիսկոպոսական ու քահանայական ձեռնադրություններով:
2 հոկտեմբերի, 2015թ.
Ըստ Սուրբ Աթոռի Արևելյան Եկեղեցիների ժողովի 2015թ. հոկտեմբերի 1-ի հաղորդագրության, Հայ Կաթողիկէ եպիսկոպոսաց սինոդոսը Գերպ. Հ. Սարգիս վրդ. Դավիթյանին ընտրել է Իրանի կաթողիկէ հայոց եպիսկոպոս: Ֆրանցիսկոս Սրբազան Պապը տվել է իր հավանությունն այս ընտրության:
Արհ. Տ. Սարգիս եպս. Դավիթյանը ծնվել է 1943թ. նոյեմբերի 9-ին: Քահանայական ձեռնադրությունն ստացել է 1970թ. հոկտեմբերի 11-ին: Եղել է նաև Բեյրութի ժողովրդապետ, ապա՝ 17 տարի անընդմեջ եղել է Մարսելի հայ կաթողիկէների ժողովրդապետը:
Մարսելից Բեյրութ վարադառնալուց հետո դարձյալ որոշ ժամանակ եղել է Բեյրութի ժողովրդապետ, ապա՝ Զմմառի նորընծայարանի հոգևոր հայր, Հալեպի փոքր նորընծայարանի տեսուչ:
2007թ. եղել է Պուրճ Համուտի ժողովրդապետ, 2014-2015թթ.՝ Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի համայնքի ժողովրդապետ:
Արհ. Տ. Սարգիս եպս. Դավիթյանի եպիսկոպոսական ձեռնադրության օրվա մասին կտեղեկացնենք լրացուցիչ: