Ըստ Ռադիո Վատիկանի տեղեկության,
Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի որոշմամբ, 2015թ. հոկտեմբերին Վատիկանում գումարվելիք ”ընտանիքի” թեմայով եպիսկոպոսական 14-րդ համաժողովին, ի թիվս աշխարհի տարբեր անկյունների կաթողիկէ համայնքները ներկայացնող եպիսկոպոսների, կմասնակցի նաև Պոլսոյ առաքելական կառավարիչ Բարձշն. Տ. Լևոն արքեպս. Զեքիյանը՝ որպես Թուրքիայի եպիսկոպոսների համահավաք դասի ներկայացուցիչ:
Հիշեցնեմ, որ հոկտեմբերին գումարվելիք ժողովը քննարկելու է ներկայումս քրիստոնյա ընտանիքների առջև ծառացած հույժ կարևոր խնդիրներ, ինչպիսիք են քաղաքացիական ապահարզանով բաժան ապրող անձանց՝ Սբ. Հաղորդության թույլատրելը, ընտանիքի պլանավորման և այլ հարցեր: