• Հոբելյանական հրապարակային ունկնդրություն. «Հոբելյանը՝ նոր սկիզբ»․ Ֆրանցիսկոս Պապ

    13 հունվարի, 2025թ.


    2025թ. հունվարի 11-ին՝ շաբաթ օրը, Հոբելյանական տարվա իր առաջին հրապարակային ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետը Հոբելյանը ներկայացրեց որպես շնորհի պահ՝ «վերսկսելու» հրավեր: Այս խոսքերն հնչում էին նրա ողջ քարոզի  ընթացքում՝ ծառայելով որպես կոչ և հիշեցում Հոբելյանի էության մասին. հնարավորություն բոլորի համար նորից սկսելու Աստծուց՝ հույսի մեր վերջնական աղբյուրից:

     

    Հուսալ՝ նշանակում է նորից սկսել

     

    2025-ի Սուրբ Տարվա հիմնական թեման՝ Հույսը, կլինի Նորին Սրբության երկշաբաթյա հրապարակային ունկընդրությունների առանցքը, որոնք կփոխարինեն չորեքշաբթի օրերի ավանդական կրոնագիտական բանախոսությունները. սա կլինի մի իդեալական հնավարորություն  Հռոմ այցելող հազարավոր ուխտավորների համար, ովքեր փնտրում են մի «նոր սկիզբ»։

     

    Դիմելով Պողոս VI-ի սրահում հավաքված ավելի քան ութ հազար ներկաների ՝ Հռոմի Ֆրանցիսկոս Քահանայապետն իր խորհրդածությունը կենտրոնացրեց Հովհաննես Մկրտչի անձի վրա, որին նա նկարագրեց որպես «հույսի մեծ մարգարե»:

     

    Կարևորելով Հովհաննես Մկրտչի  առանցքային դերը՝ Հռոմի Պապը հիշատակեց Հիսուսի խոսքերը՝ Հովհաննես Մկրտչի մասին․ «կանանցից ծնվածների մեջ ամենամեծը» (Ղկ 7:24, 26-28):

    Հովհաննես Մկրտչի առաքելությունը, որը նշանավորվել է ապաշխարության և նորոգության կոչով, որը խորհրդանշվում է Հորդանան գետն անցնելով, արտացոլում է քրիստոնյաների ուխտագնացությունը, ովքեր անցնում են Սուրբ Դռան միջով Հոբելյանական  տարվա ընթացքում: Ֆրանցիսկոս  Պապը այս փաստը ներկայացնում է որպես  խորը հոգևոր վերանորոգման նոր սկիզբ:

     

    Հույսը՝ որպես Աստծո պարգև

     

    Հույսը, ինչպես ներկայացրեց Պապը, ոչ միայն «սովորություն կամ բնավորության գիծ» է, այլ «ուժ (լատիներեն «virtus»), որը պետք է խնդրել», Աստծո պարգև, որը քրիստոնյաներին մղում է «նորից վերսկսել կյանքի ճանապարհորդությունը»:

     

    Ինչպես ասվում է Ղուկասի Ավետարանում, այն պահանջում է ճանաչել մեր մարդկային փոքրությունը՝ ի դեմս Աստծո մեծության: «Դա կախված է ոչ թե մեզանից, այլ՝ Աստծո Արքայությունից», որտեղ նույնիսկ «փոքրն» է դառնում մեծ, ասել է Պապը։

     

     

     «Աստծո Արքայությունը  ընդունելն  մեզ տանում է դեպի մեծության, որի կարիքն այդքան ունենք մենք ու մեր աշխարհը»։

    Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նաև անդրադարձավ հավատքի պայքարին` հիշատակելով Հովհաննես Մկրտչի` բանտարկության ընթացքում ունեցած կասկածի պահերին: Այս կասկածներն ասոցացվում են այն մարտահրավերների հետ, որոնց բախվում են այսօր քրիստոնյաները՝ ամբողջ աշխարհով մեկ, որտեղ «շատ Հերովդեսներ» դեռ «ընդդիմանում են Աստծո Թագավորությանը»։

     

    Գիտակցելով մեր փոքրությունը

     

    Այդուհանդերձ, նա շեշտեց, որ Ավետարանը հակաթույն է հուսահատությանը՝ իր փոխակերպիչ ուսմունքներով, հատկապես Երանությունների, որոնք հույսի նոր ուղի են ուրվագծում:

     

    Եղբայրության և պատասխանատվության կոչ՝ մեր ընդհանուր տան համար

     

    Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը եզրափակեց կոչով՝ ընդունելու հույսն ու նորոգումը ծառայության և եղբայրության միջոցով, հատկապես փոքրերի հանդեպ, և պատասխանատվությամբ  մեր «ընդհանուր տան» ՝ Երկիր մոլորակի համար, որ «այնքա՜ն չարաշահված և վիրավոր է»:

    Նա նշեց, որ սա է Հոբելյանի էությունը. Աստծո վրա հիմնված նոր սկիզբ․ սիրո և ծառայության հանձնառություն:

     

    «Մենք պետք է վերսկսենք Աստծո ինքնատիպությունից, որն իր արտացոլումը գտավ  Հիսուսի մեջ և որն այժմ մեզ պարտավորեցնում է ծառայել, եղբայրաբար սիրել, ինքներս մեզ փոքր ճանաչել: Եվ ամենաքիչը, որ կարող ենք անել, տեսնելն է ամենափոքրերին, լսել նրանց և լինել նրանց ձայնը: Ահա՜ նոր սկիզբը, մեր Հոբելյանը»։

     

    Վատիկան Նյուզ

    Թարգմանեց՝ Ուլյանա Կոստանյան

     

     

Օրացույց

Օրացույց