• ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆ. Ֆաթիմայի Տիրամօր արձանը լինելու է Հայաստանում եւ Վրաստանում

    Ֆաթիմայի Տիրամօր արձանը՝ Հայաստանում եւ Վրաստանում
    21 հոկտեմբեր – 3 նոյեմբեր, 2022


    Սիրելի՛ հաւատացեալներ, հոգեւոր մեծ բերկրանքով տեղեկացնում ենք, որ 2022 թուականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պորտուգալական Ֆաթիմայի Տիրամօր արձանիկը պատմութեան մէջ առաջին անգամ այցելելու է Հայաստանի եւ Վրաստանի Հայ Կաթողիկէ համայնքներ: Սա, հիրաւի շատ մեծ իրադարձութիւն է եւ նոյնքան մեծ յոյսի եւ վստահութեան աղբիւր՝ իւրաքանչիւր հայի համար, մանաւանդ, այս ծանր ժամանակներում: Ֆաթիմայի Տիրամօր արձանիկի այցելութիւնը լինելու է մի եզակի առիթ եւ հնարաւորութիւն՝ նորոգելու մեր հաւատքը՝ ներկայի եւ ապագայի հանդէպ, վստահութիւնը՝ Աստուծոյ վրայ եւ Սուրբ Կոյս Աստուածամօր բարեխօսութեան ուժականութեան հանդէպ, նոր լիցքեր հաղորդելու Սուրբ Կոյսի հանդէպ մեր նուիրումին եւ սիրոյն, Վարդարանի աղօթասացութեանը եւ, ընդհանրապէս, աղօթական կեանքին՝ մեր համայնքներից ներս: Սա լինելու է առիթ՝ նաեւ համոզուելու, որ մեր Եկեղեցւոյ Մայրը միշտ հայի կողքին է՝ բերելու Իր Սուրբ Որդու ներկայութիւնը եւ փրկութեան աւետիսը:

     

    Եկե՛ք մեր սէրը Տիրամօր հանդէպ փաստենք՝ միասնաբար աղօթելով Ֆաթիմայի Կոյսի արձանիկի առջեւ, որ կոչուած է Նրա սուրբ պատկերի միջոցով հաղորդելու ուրոյն զգացումը՝ Տիրամօր ներկայութեան եւ մեզ շնորհելու առիթը՝ մատուցելու մեր յարգանքն ու սէրը:

     

    Ֆաթիմայի այս արձանիկի հանդէպ առանձնայատուկ յարգանքի պատճառը 1917 թուականի մայիսի 13-ից հոկտեմբերի 13-ը Պորտուգալիայի Ֆաթիմա բնակավայրի մօտ տեղի ունեցած Աստուածամօր երեւումների պատմութիւնն է: Սուրբ Կոյսը երեւաց երեք փոքրիկ մանուկների, որոնցից երկուսն արդէն սուրբ են հռչակուած: Այդ երեւումները մեծ հետք են թողել Կաթողիկէ Եկեղեցու պատմութեան մէջ:

    Դրանց մասին կարելի է ընթերցել յետեւեալ հոդուածները.

     

    Աստվածամոր երևումները Ֆաթիմայում. փաստագրված հրաշքը

     

    Ֆաթիմայի գաղտնիքը և աշխարհաքաղաքական զարգացումները

     

    Ֆաթիմայի Տիրամօր արձանիկի այցելութեան օրակարգի PDF տարբերակին կարելի է ծանօթանալ ստորեւ.

     

    Օրակարգ – Ֆաթիմայի Տիրամօր արձանը Հայաստանում եւ Վրաստանում

Օրացույց

Օրացույց


November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930