• Սրբազան Քահանայապետը կոչ է անում Եկեղեցուն աղոթել աստվածանվեր աշխարհական կանանց համար

    Նվիրյալ կյանքի հարստությունը՝ Եկեղեցու համար


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է այս տարվա փետրվար ամսվա աղոթական դիտավորության ամենամսյա տեսաուղերձը: Նորին Սրբության ուղերձի թեման է. միանձնուհիները և աստվածանվեր աշխարհական կանայք:

     

    Նորին Սրբությունը հարցնում է. ինչի՞ նման կլիներ Եկեղեցին առանց աստվածանվեր աշխարհական կանանց: Առանց նրանց անհնար է հասկանալ Եկեղեցին.

     

    «Ես կոչ եմ անում բոլոր աստվածանվեր աշխարհական կանանց ընտրել այն ամենը, ինչը բարիք է իրենց առաքելական գործունեության համար՝ չնայած աշխարհի մարտահրավերներին, – ընդգծեց Սրբազան Քահանայապետը: – Ես կոչ եմ անում նրանց շարունակել աշխատել աղքատների, լքյալների, թրաֆիքինգի զոհ դարձած մարդկանց հետ»:

     

    Նորին Սրբությունը խնդրում է Եկեղեցուն աղոթել, որպեսզի այդ կանայք կարողանան ցույց տալ Աստծո սիրո և կարեկցանքի գեղեցկությունը՝ որպես քրիստոնեական վարդապետության ուսուցիչներ, աստվածաբաններ, հոգևոր ուղեկիցներ.

     

    «Ես կոչ եմ անում աստվածանվեր աշխարհական կանանց պայքարել, անգամ եթե որոշ դեպքերում նրանց հետ անարդարացի են վարվում, նույնիսկ Եկեղեցում, երբ նրանց մեծ ծառայությունը վերածվում է ստրկության, երբեմն հենց Եկեղեցու մարդկանց կողմից: Թո՛ղ նրանք չհուսալքվեն և շարունակեն հռչակել Աստծո բարությունն իրենց առաքելական աշխատանքով և, ամենից առաջ, աստվածանվեր վկայությամբ: Եկե՛ք երախտագիտությամբ աղոթենք միանձնուհիների և աստվածանվեր աշխարհականկանանց համար, որպեսզի նրանք շարունակեն գտնել նոր պատասխաններ մեր ժամանակի մարտահրավերներին: Շնորհակալություն, որ դուք կաք, շնորհակալություն այն ամենի համար, որ դուք անում եք»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց