• Ավետարանը փոխում է կյանքը. Քահանայապետի քարոզը, 1 Փետրվարի, 2015թ.

    Ավետարանը փոխում է կյանքը. Քահանայապետի քարոզը, 1 Փետրվարի, 2015թ.


    Հրեշտակ Տեառն աղոթքից առաջ, Սրբազան Քահանայապետը խոսել է մեր կյանքում Ավետարանի հսկայական դերի ու ազդեցության մասին, եթե իհարկե, ամեն օր ընթերցում ենք այն ու խորհրդածում Տիրոջ Խոսքի շուրջ: Ավետարանը ճնշում չի գործադրում մարդու վրա, ընդհակառակը, այն ազատում է մարդուն այս աշխարհի չար ոգիներից՝ սնափառությունից, փողին կառչած լինելուց, հպարտությունից: Ավետարանը փոխում է մարդու սիրտը, մարդու կյանքը, նրա չար մղումները վերափոխում է բարի մղումների, բացատրում է Քահանայապետը: Քրիստոնյան պարտավոր է Ավետարանը քարոզել ամենուրեք, որպեսզի մարդիկ փոխվեն: Բայց, որպեսզի Ավետարանը կարողանա փոխել մեր կյանքը, հարկ է, որ մենք թույլ տանք, որ Ավետարանը գործի մեր մեջ: Ի՞նչ է պետք: Ամեն օր Ավետարանից մի հատված ընթերցել, պատասխանում է Քահանայապետը, Ավետարանը միշտ ունենալ պայուսակի մեջ, գրպանում: «Այդպես ամեն օր ինքներդ ձեզ սնում եք փրկության անսպառ աղբյուրից…դա է այն ուժը, որ փոխում է մեզ, փոխում է կյանքն ու սիրտը»: Քահանայապետը, ինչպես իր բոլոր քարոզների վերջում, խնդրել է Աստվածամոր բարեխոսությունը, Աստվածամոր, որ ընդունեց Տիրոջ Խոսքն ու ծնեց այն աշխարհի համար: «Թող Աստվածամայրը սովորեցնի մեզ լինել Տիրոջ Ավետարանի եռանդուն լսողներ ու հեղինակավոր ազդարարաողներ».աղոթել է Սրբազան Քահանայապետը:

Օրացույց

Օրացույց