• Ոչ թե վախ միջուկային զենքից, այլ՝ եղբայրության էթիկա

    Ոչ թե վախ միջուկային զենքից, այլ՝ եղբայրության էթիկա


    Անցած շաբաթ Վիեննայում տեղի ունեցավ խորհրդաժողով միջուկային զենքի հումանիտար հետևանքների թեմայով: Սրբազան Քահանայապետը մի ուղերձ է հղել խորհրդաժողովին, որում գրում է, որ միջուկային զենքի ստեղծման համար կատարվող ծախսերը ի զուր վատնում են նշանակում, որից համար վճարելու են աղքատները: Երկրիս երեսին խաղաղության պահպանման համար հարկավոր է ոչ թե վախ միջուկային զենքից, այլ՝ եղբայրության էթիկա: Քահանայապետը հիշեցրել է ճապոնական Հերոսիմա և Նագասակի քաղաքներում 1945թ. ատոմային ռումբերի նետման հետևանքով ստեղծված աղետի մասին, որն իսկական դժոխք էր: Ճապոնացիներն անգամ հատուկ բառ են օգտագործում՝ բնորոշելու համար այդ դժոխքի հետևանքները հաղթահարելու իրենց երկարատև ջանքերը՝ hibakyusa: Հիմա ժամանակն է վախի տրամաբանությանը հակադրել պատասխանատվության տրամաբանությունը՝ ստեղծելով փոխադարձ վստահության, սիրո, հարգանքի մթնոլորտ:

Օրացույց

Օրացույց