Քահանայապետը Թուրքիայում է.կխոսի արդյո՞ք Նորին Սրբությունը հայերի Ցեղասպանության մասին:
Նոյեմբերի 28-30-ը Հռոմի Սրբազան Քահանայապետը հովվական այցով գտնվում է Թուրքիայում՝ թուրքական կառավարության և Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի հրավերներով: Քահանայապետը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիթ Էրդողանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կայցելի նաև Ստամբուլի Հագիա Սոֆիայի տաճար, կմասնակցի Սբ. Անդրեաս առաքյալի տոնին, ով Արևելյան Ուղղափառ Եկեղեցու հիմնադիրն է: Պապի այս այցը վերլուծաբանների ուշադրության կենտրոնում է.ինչպիսին կլինի նրա ուղերձը մահմեդական այդ երկրին, որի ղեկավարությունը հաճախ անբարեհաճ է Թուրքիայում դարեր շարունակ ապրող քրիստոնյաների հանդեպ և, ի վերջո, շարունակում է հերքել հայերի ցեղասպանության փաստը: Բոլորը գիտեն հայերի ցեղասպանության վերաբերյալ Քահանայապետի անզիջում դիրքորոշման մասին: Դեռևս 2013թ.հունիսին Քահանայապետը հայերի ցեղասպանությունը անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որից անմիջապես հետո Թուրքիայի ղեկավարությունը Վատիկանից հետ կանչեց Թուրքիայի դեսպանին: Կխոսի հայոց ցեղասպանության մասին Քահանայապետը Թուրքիայում, թե ոչ, առայժմ հայտնի չէ, բայց նրան հնարավորություն ունի ուղերձ հղելու մահմեդական աշխարհին: Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետից առաջ Թուրքիա են այցելել ևս երեք քահանայապետեր՝ Պողոս 6-րդը, Հովհաննես Պողոս Բ-ն և Բենեդիկտոս 16-րդը:
Կաթողիկե քրիստոնյաները կազմում են Թուրքիայի բնակչության 0.07 տոկոսը՝ մոտ 53000 մարդ, 54 համայնքներով, 6 եպիսկոպոսներով, 58 քահանաներով, 4 աստվածաբանական ճեմարաններով և 23 դպրոցներով:
Շարունակեք հետևել Քահանայապետի Թուրքիա կատարած հովվական այցի մանրամասներին՝ մեր կայքում: