• Եվրոպայի՝ բարությունից զուրկ բարոյական համակարգերը. Ֆրանցիսկոս Քահանայապետի ելույթը Եվրախորհրդարանում:

    Եվրոպայի՝ բարությունից զուրկ բարոյական համակարգերը. Ֆրանցիսկոս Քահանայապետի ելույթը Եվրախորհրդարանում:


     Նոյեմբերի 25-ին Սրբազան Քահանայապետն այցելեց Սթրասբուրգ և ելույթ ունեցավ Եվրախորհրդարանի դահլիճում: Եվրոպական 28 երկրների մոտ 500մլն քաղաքացիների շահերը նրեկայացնող Եվրախորհրդարանի անդամներին ուղղված քահանայապետական կոչը պատմական է՝ իր կարևոր շեշտադրումներով, որոնցից մի քանիսին արժէ անդրադառնալ ըստ Վատիկանի հրապարակած անգլերեն տեքստի: Խոսելով մարդու իրավունքների մասին՝ Քահանայապետը քննադատել է մարդու իրավունքների պաշտպանությունը բացառապես անհատական, եսակենտրոն իրավունքների պաշտպանության վերածելու համընդհանուր հակվածությունը: Ուրիշների հանդեպ պարտականության ընկալումը աստիճանաբար վերանում է նման պայմաններում, մոռացության է մատնվում այն փաստը, որ անհատի իրավունքներն ու պարտականությունները կապված են այլոց իրավունքների ու պարտականությունների հետ, որովհետև անհատը սոցիալական միջավայրի մեկ մասն է, ասել է Քահանայապետը: Հարկ է զարգացնել այնպիսի մշակույթ, որտեղ անհատի իրավունքները անբաժանելի կլինեն համընդհանուր բարիքից: Միայն այդպես հնարավոր կլինի խուսափել հակամարտություններից ու բռնություններից:  Նորին Սրբությունը խոսել է Աստուծոյ կողմից մարդկային բնության մեջ ներդրված անջնջելի արժանապատվության մասին: Չի կարելի մարդկային անհատներին համարել կատարյալ էակներ, այլ՝ միմյանց հետ հարաբերության մեջ գտնվող էակներ, դա կօգնի խուսափել մերօրյա Եվրոպայի ամենատարածված հիվանդությունից՝ միայնության զգացումից, որն էլ ավելի խորանում է տնտեսական բարդ պայմանների հետևանքով: Այդ մտածողության պատճառով Եվրոպան այլևս չի կարողանում ոգևորվել մեծ գաղափարներով և բավարարվում է բյուրոկրատական մանր հրահանգներով, մարդկային կյանքը չի հարգվում, ծերերը լքված են, ծնունդները՝ քիչ, աբորտը՝ սովորական մի բան: Միջոցներն ու նպատակներն իրար են խառնվել.սա է սպառողական մշակույթի արդյունքը, համոզված է Նորին Սրբությունը: Ժողովրդավարությունը Եվրոպայում կենդանի պահելու համար, նրա խոսքերով, հարկ է ձերբազատվել հարաբերապաշտության մենիշխանությունից, բարությունից զուրկ բարոյական համակարգերից և իմաստազուրկ ինտելեկտուալ զրույցներից:

Օրացույց

Օրացույց