• Երբ ՍԵՐԸ դառնում է սոցիալական խնդիրների լուծման պատասխան: Դաունի սինդրոմով հիվանդ տղայի ապագան:

    Երբ ՍԵՐԸ դառնում է սոցիալական խնդիրների լուծման պատասխան: Դաունի սինդրոմով հիվանդ տղայի ապագան:


      Նոյեմբերի 20-23-ը Իտալիայի Վերոնա քաղաքում տեղի է ունեցել Եկեղեցու սոցիալական վարդապետության 4-րդ փառատոնը: Առավել ուշադրության արժանին ոչ թե ինքնին փառատոնն է, այլ՝ փառատոնի մասնակիցներին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ուղղած տեսաուղերձը, որտեղ Նորին Սրբությունը ուշադրություն է հրավիրում սոցիալական խնդիրների լուծման բանալիների վրա: Ներկա սոցիալական և տնտեսական վիճակն աշխարհում այնպիսին է, որ թվում է, թե ելք չկա, թե ոչ մի բան անել հնարավոր չէ. մարդն ընկնում է մի սովորական թակարդի մեջ՝ բուժել միայն սեփական վերքերը և դրանով իսկ իր համար արդարացում գտնել՝ ականջ փակելու աղքատների աղաղակի հանդեպ, ովքեր աշխատանք չունենալու հետևանքով կորցրել են հաց վաստակելու արժանապատվությունը, բացատրում է Նորին Սրբությունը: Այդպիսի սահմանափակ մոտեցումը չի լուծի ընդհանուր խնդիրը, բոլորն են աղքատի վիճակում հայտնվելու սպառնալիքի տակ. միայն քրիստոնեական բարոյականության միջոցով, սեփական «ես»ի սահմաններից դուրս գալու միջոցով է հնարավոր լուծել ներկա սոցիալական լուրջ խնդիրները: Պետք է համարձակություն ունենալ չդառնալու փողի գերին.շատ մոդայիկ է ամեն բանի լուծումը փողի հետ կապել՝ թե, օրինակ, զենք գնելն ու պատերազմելը և թե, ասենք, աշխատատեղ ստեղծելը, տաղանդներին օգնելն ու հովանավորելը: Բայց խնդիրը ոչ թե փողի, այլ մարդկա՛նց մեջ է, վստահ է Նորին Սրբությունը: Ոչ թե փողը, այլ միայն մարդ անհա՛տը կարող է ավելի լավ տնտեսական համակարգ ստեղծել, որտեղ կարևորը միայն տեխնոլոգիալական առաջընթացը չէ, այլ՝ աշխատանքային նոր հարաբերությունների ստեղծումը՝ աշխատավորների ավելի լայն պատասխանատվությամբ և նախաձեռնողական մասնակցությամբ: Անհրաժեշտ է ձգտել ավելիին, քան՝ միայն նյութական բարեկեցությանը: Հարկ է խնդիրները լուծելու նոր ուղիներ գտնել, ոչ թե մշտապես կանգնել տեղում և օգնություն խնդրել պետությունից կամ բարեգործական կազմակերպություններից, այլ շարժվել, նոր գործընթացներ նախաձեռնել: «Այդ նոր գործընթացները տեխնիկական միջամտությունների արդյունք չեն, այլ՝ արդյունք սիրո…որը չի գոհանում, մինչև չի ստեղծում մի բան և դառնում պատասխան».ասել է Քահանայապետը: Հարկ է տեղ բացել մարդկանց կարողությունների զարգացման համար, ինչը կօգնի հաղթահարել նախանձը, մրցակցությունը, տարաձայնությունները, ներփակվածությունը:  Իր հույժ առանցքային այս խոսքում Նորին Սրբությունը որպես խնդրի նորարարական լուծման օրինակ մի պատմություն է պատմել: Մի հայր իր Դաունի համախտանիշով հիվանդ տղայի համար արժանապատիվ կյանք, սոցիալական ինքնավարություն ապահովելու նպատակով չի բավարարվել սոցիալական կառույցների օգնություններով և ստեղծել է Դաունի համախտանիշով հիվանդ երեխաների մի ընկերակցություն (cooperative), նրանց ապահովել իրենց կարողություններին հարմարեցված արտադրական աշխատանքով:

     Քահանայապետի այս պատմության հետ համահունչ է ստորև տեղադրված շատ խոսուն տեսանյութը Դաունի համախտանիշով հիվանդների մասին՝ նվիրված այդ հիվանդությամբ տառապող մարդկանց միջազգային օրվան.

     

     

     

     

Օրացույց

Օրացույց