Վաճառական քահանաների ու եկեղեցու պատին փակցված գնացուցակների մասին. Սրբազան Քահանայապետի քարոզը
Շատ ուշագրավ և արդիական է Քահանայապետի՝ նոյեմբերի 21-ի առավոտյան Սուրբ Պատարագի քարոզը, ըստ Vatican Radio-ի հրապարակման: Ուշադրություն հրավիրելով ավետարանական այն դրվագի վրա, երբ Հիսուսը տաճարից դուրս էր վռնդում առևտրականներին, Նորին Սրբությունը բացատրեկ է, որ աղոթատանը առևտուր չպետք է արվի. երբ մարդիկ տեսնում են, որ քահանան բիզնես է անում կամ ինքն իրեն պահում է քահանային ոչ վայել՝ աշխարհիկ կերպով, գայթակղվում են ու հիասթափվում Եկեղեցուց: «Կա երկու բան, որ մարդիկ չեն կարող ներել՝ փողից կառչած քահանային և խաբեբա քահանային».ասել է Քահանայապետը և ավելացրել,-«հաճախ մտնում ենք մի եկեղեցի ու տեսնում պատից կախված մի գնացուցակ՝ մկրտության, օրհնությունների, Սբ. Պատարագի դիտավորությունների համար: Մարդիկ հիասթափվում են այդ ամենի պատճառով»: Կամ Աստծուն պետք է պաշտենք, կամ՝ փողը, չենք կարող երկու տիրոջ պաշտել, հիշեցնում է Քահանայապետը Հիսուսի խոսքերը: Ինչու՞ էր Հիսուս խնդիր տեսնում փողի մեջ.որովհետև փրկությունը ձրի է, այն Աստուծոյ պարգևն է, հետևաբար, երբ եկեղեցին սկսում է բիզնես անել, նշանակում է՝ փրկությունը ձրի չէ: Քանի որ նոյեմբերի 21-ը Աստվածածնին Տիրոջն ընծայման տոնն է, Քահանայապետը խնդրեց աղոթել, որ Սրբուհի Մարիամը սովորեցնի մեզ, հատկապես՝ քահանաներին, Տիրոջ Տաճարը մաքուր պահել և բոլոր Տաճար մտնողներին ընդունել սիրով՝ բոլորի մեջ տեսնելով Աստվածածնին: