Քահանայապետի ուղերձը` Մեծ Քսանյակի (G20) երկրներին
Նոյեմբերի 15-16-ը Ավստրիալիայի Բրիսբեյն քաղաքում տեղի է ունեցել Մեծ քսանյակի (G20) երկրների ժողովը, որտեղ քննարկվել են համաշխարհային տնտեսության և ֆինանսական համակարգի հիմնախնդիրները: Հռոմի Սրբազան Քահանայապետը մի ուշագրավ նամակ է ուղարկել Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոտին, որտեղ Մեծ քսանյակի երկրներին խնդրում է չմոռանալ, որ իրենց քաղաքական ու տեխնիկական այդ քննարկումների հետևում մարդկանց կյանքեր կան, որոնք վտանգված են, հետևաբար նրանց քննարկումները չպետք է մնան զուտ հայտարարությունների մակարդակում: Ահռելի չափերի հասնող գործազրկություն, սոցիալական բևեռացում, թերսվածություն, աղքատություն նաև՝ Մեծ քսանյակի երկրներում, որոնք համարվում են առաջատար տնտեսությամբ երկրներ: Մարդկանց տնտեսական պայմանների վատթարացման պատճառ են նաև Մերձավոր Արևելքի պատերազմական գործողությունները: Քահանայապետը վստահ է, որ լուծումը միայն ռազմական չի կարող լինել, այլ հարկ է ուշադրության առնել այն փաստը, որ ահաբեկիչները այս կամ այն երկրի կողմից քաղաքական աջակցություն են ստանում, նրանց զենք են վաճառում, կա նաև նավթի ապօրինի առևտուրը: Մեծ քսանյակի երկրները և ամբողջ միջազգային հանրությունը պատասխանատվություն են կրում պաշտպանելու մարդու իրավունքները Մերձավոր Արևելքում, գրում է Նորին Սրբությունը: