• Եպիսկոպոսը չպետք է շրջի հնդկահավի պես ու չպետք է ապրի իր փառքի համար

    Եպիսկոպոսը չպետք է շրջի հնդկահավի պես ու չպետք է ապրի իր փառքի համար


    Նոյեմբերի 5-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ, շարունակելով իր վարդապետությւոնը Եկեղեցու մասին, Նորին Սրբություն Սրբազան Քահանայապետը ուշադրություն է հրավիրել եպիսկոպոսի պաշտոնի վրա, որը մարմնավորում է Եկեղեցու մայրական հոգածությունը հավատացյալների նկատմամբ և Քրիստոսի ներկայությունը նրանց մեջ: Եպիսկոպոս լինելը հեղինակության, պատվի խնդիր չէ: Եպիսկոպոսությունը պարծենալու բան չէ, այն ծառայություն է՝ Քրիստոսի օրինակով, ով չեկավ ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և իր կյանքը տալու իր ոչխարների համար (Մտթ., 20:28, Հվհ., 10:11): Սուրբ եպիսկոպոսների օրինակով Քահանայապետը բացատրել է, որ այդ պաշտոնը ոչ թե սեփական անձը բարձրացնելու, այլ՝ ցածրացնելու համար է, դարձյալ Հիսուսի օրինակով: Կան մարդիկ, ովքեր շատ ջանք են թափում այդ պաշտոնին հասնելու համար ու երբ ստանում են այն, չեն ծառայում, այլ շրջում են հնդկահավի պես ու ապրում միայն իրենց փառքի համար: Քահանայապետը շատ է կարևորում նաև եպիսկոպոսների միասին լինելը, ինչպես Հիսուս պատվիրեց առաքյալներին, միասին՝ Քահանայապետի հետ, քանի որ նա է միության երաշխավորը, որպես Պետրոս առաքյալի հաջորդը: «Եթե Եկեղեցին միավորված չէ իր եպիսկոպոսի հետ, դա հիվանդ Եկեղեցի է».ասել է Քահանայապետը: Աղբյուրը՝ zenit.org:

Օրացույց

Օրացույց