• Հայր Անտոն Ծ. Վրդ. Թոթոնջյան

    Փանիկի, Արևիկի, Ազատանի, Լանջիկի, Ձիթհանքովի նախկին ժողովրդապետ


    Անտոն Տիգրան Թոթոնջյանը ծնվել է Երուսաղեմում 1944 թվականին։ Ջարդի վերապրողներ Հարություն Տիգրանի Թոթոնջյանի և Սիրանուշ Ռուբենի Մեծհակոբյանի անդրանիկ զավակն է։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ամմանում (Հորդանան), բարձրագույն կրթությունը և քահանայության պատրաստությունը՝ Սիդնեյում (Ավստրալիա)։

    1976-1978թթ. ուսանել է Հռոմում:

    1973 թվականի օգոստոսի 25-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա Սիդնեյում։

    Ծառայել է Ֆրանսիայում, Անգլիայում, Ավստրալիայում։

    2002 թվականին տեղափոխվել է Հայաստան, ծառայել որպես Փանիկի, Արևիկի, Ազատանի, Լանջիկի, Ձիթհանքովի ժողովրդապետ՝  մինչև 2015թ.:

    Միաժամանակ հիմնել է «Նարեկ» բարեգործական հիմնադրամը և ծավալել կրթա-դաստիարակչական գործունեություն ոչ միայն հշված համայնքներում, այլ նաև Գյումրիում:

    2010թ.-ին հիմնադրել է «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամը և եղել է ռադիոյի հոգևոր տնօրենը մինչև 2015թ.

    2015թ.-ից մինչ օրս շարունակում է զբաղվել կրթական, թարգմանչական և հրատարակչական գործունեությամբ:

Օրացույց

Օրացույց