Բաժիններ՝ Հոգևորականներ
  • Տ. Նարեկ քհնյ. Թադեւոսեան

    Տ. Նարեկ քհնյ. Թադեւոսեան


    Ծնուել է 1977թ. դեկտեմբերի 15-ին, ՌԴ Պետրոսպաւլովսկ-Կամչատկայ քաղաքում: 7 տարեկանում  ծնողների հետ տեղափոխուել է Արթիկի տարածաշրջանի Փանիկ գիւղ, որտեղ էլ ստացել է միջնակարգ կրթութիւնը: 1995-97թթ.ծառայել է ՀՀ բանակում, Արմաւիրի մարզում: 2000-2002թթ.սովորել է Երեւանի Պետական Համալսարանի Սոցիալական աշխատանք եւ սոցիալական քաղաքականութիւն ֆակուլտետի Գյումրիի մասնաճիւղում եւ ստացել «Սոցիալական աշխատանք եւ սոցիալական խնամք» մասնագիտութիւն: 2001-2003թթ.սովորել է Գիւմրիի Ներսես Պարթեւ հայրապետի անուան հոգեւոր դպրեվանքում, 2003-2008թթ.՝ Թբիլիսիի Սուլխան-Սաբա Օրբելեանի անուան փիլիսոփայութեան, աստուածաբանութեան, մշակոյթի եւ պատմութեան կաթողիկէ համալսարանում եւ ստացել աստուածաբանութեան բակալաւրի աստիճան, գերազանցութեան դիպլոմով: 2008թ. սեպտեմբերի 12-ին Փանիկի Սբ. Տիրամայր եկեղեցում, ձեռամբ Գերշն. Տ. Նշան արքեպս. Գարաքէհէեանի, ձեռնադրուել է քահանայ եւ նշանակուել Աշոցքի տարածաշրջանի հայ կաթողիկէ գիւղերի փոխժողովորդապետ, իսկ 2009թ.՝ նոյն համայնքների ժողովրդապետ-հոգեւոր հովիւ: 2013թ. նշանակուել է Արեւիկ, Լանջիկ, Ազատան եւ Ձիթհանքով համայնքերի ժողովրդապետ-հոգեւոր հովիւ: Ամուսնացած է, ունի 2 զաւակ:

Օրացույց

Օրացույց