Առաջնորդության տեղեկատվական համակարգը
  • armenianchurchco.com կայքը ներկայացնում է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդության Տեղեկետվական համակարգի գործունեությունը՝ տեքստային տեղեկատվությամբ և Ձայն խաղաղության համացանցային TV-ի տեսանյութերի միջոցով: Կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն բաժիններով: Ստեղծվել է 2014թ. օգոստոսին՝ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնությամբ և հավանությամբ:

     

     

    Տեքստային տեղեկատվություն

     

     

    Ներկայացնում է լրատվական նյութեր Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէ համայնքների, Հայ Կաթողիկէ Եկեղեցու, Կաթողիկէ Ընդհանրական Եկեղեցու հոգևոր կյանքի, կարևորագույն իրադարձությունների, Հռոմի Սրբազան Քահանայապետի քարոզների ու գործունեության, էկումենիկ հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև՝ քարոզներ, սուրբգրական մեկնություններ, եկեղեցական տոներ, սրբերի կենսագրականներ, վերլուծական, պատմական հոդվածներ, գրքեր և այլ նյութեր:

     

     

    Ձայն խաղաղության TV (տեսալսողական տեղեկատվություն)

     

     

    «Ձայն խաղաղության TV»-ն համացանցային հեռուստահաղորդում է: Ունի նույն առաքելությունը, ինչ որ կայքի տեքստային մասը՝ ներկայացնում է լրատվական տեսանյութեր, թեմատիկ հաղորդումներ և կարճ ֆիլմեր: Հեռուստահաղորդումը տակավին զարգացման փուլում է: Առանձին տեսանյութեր արբանյակային և համացանցային եթեր են սփռվում նաև Telepace Armenia (www.telepacearmenia.it) հեռուստակայանով, որի կենտրոնական գրասենյակը Հռոմում է:

     

    «Ձայն խաղաղությանը», նախապես որպես հաղորդաշար, նախաձեռնել, հիմնել և շարունակում է առաջնորդել Տ. Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյանը՝ 2012թ.: 2012-2013թթ. եթեր է հեռարձակվել նաև մարզային հեռուստատեսություններով, կիրակի օրերը: Միայն համացանցով սկսեց հեռարձակվել 2014թ.-ից: Այն, ի սկզբանե, իրենից ներկայացնում էր 30 րոպե տևողությամբ՝ տարբեր մասերից բաղկացած հոգևոր-մշակութային հաղորդաշար, ուներ հետևյալ բաղադրիչները.

    1.կիրակնօրյա ավետարանական հատվածի մեկնություն,

    2.լուրեր՝ Ընդհանրական Եկեղեցու և Հայ Կաթողիկէ Եկեղեցու համայնքների հոգևոր և մշակութային կյանքի վերաբերյալ,

    3.սրբերի վարք,

    4.այլ թեմատիկ տեսանյութեր, հոգևոր գրականության, աստվածաբանության մեկնություններ, հարցազրույցներ.

    5.մուլտֆիլմեր՝ երեխաների համար:

     

     

    Տեղեկատվական համակարգի պատասխանատուներ՝

     

     

    Գլխավոր խմբագիր՝  Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյան,  հեռ.՝ 093 04 21 15

     

    Էլ.հասցե՝ [email protected]

     

    Աշխատակիցներ՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան, հեռ.՝ 055 69 89 57,

    Նաիրա Բաղդասարյան

     

    էլ.հասցե՝ [email protected]

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments