• Շիրակի մարզի հայ կաթողիկէ հոգևորականները հանդիպեցին նորանշանակ մարզպետի հետ

    Սկզբունքային և արդյունավետ համագործակցության նոր էջ


    2018թ. հունիսի 19-ին Շիրակի մարզում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականները այցելեցին Շիրակի մարզպետ Պրն. Կարեն Սարուխանյանին: Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը, Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանը, Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանը, Հ. Եղիա Վրդ. Դերձակյանը, Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանը, Տ. Սահակ Քհն. Աղեկյանը և Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը շնորհավորեցին մարզպետին՝ նշանակման առիթով և իրենց աղոթական զորակցության մեջ վստահեցնելով՝ մաղթեցին բեղուն գործունեություն, որից կկարողանան շահել բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում ապրող մարզի բնակիչները: Հոգևորականները ներկայացրեցին ընդհանուր տեղեկություններ՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու և Հայկական Կարիտասի գործունեության մասին՝ Հայաստանում և մասնավորապես հայ կաթողիկէ համայնքներում, ինչպես նաև պրն. մարզպետին հրավիրեցին ներկա գտնվելու Աղաջանյան կենտրոնում երեխաների ամառային հոգևոր ճամբարի և Երիտասարդության օրեր-2018 միջոցառման բացման արարողություններին՝ այս տարվա հունիս և հուլիս ամիսներին:

     

    Պրն. Սարուխանյանն իր ուրախությունը հայտնեց՝ հոգևորականների հետ և Հայ Կաթողիկէ Եկեղեցու գործունեությանը ավելի անմիջական ծանոթության համար և վստահեցրեց, որ պատրաստ է որակապես նոր, արդյունավետ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության և աջակցության՝ ի նպաստ մարզի բնակիչների ամբողջական զարգացման և բարօրության:

Օրացույց

Օրացույց