• Սուրբ Ծննդեան տօնական արարողութիւնները հայ կաթողիկէ համայնքներում

    Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, մեզ եւ ձեզ մեծ աւետիս


    2017թ. դեկտեմբերի 24-ին Սուրբ Ծննդեան Ճրագալոյցի Սուրբ Պատարագ մատուցուեց հայ կաթողիկէ համայնքներում:

     

    Գիւմրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում նախ տեղի ունեցաւ ժամերգութիւն, մարգարէական ընթերցումներ, ապա մատուցուեց Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Հ. Մաշտոց Վրդ. Զահթերեանի: Սուրբ Պատարագից յետոյ տեղի ունեցաւ բարեգործական լոտոյի խաղարկութիւն, որի ընթացքում լոտոյի տոմսեր գնած մասնակիցներից 21-ը ստացան նուէրներ: Լոտոների վաճառքից ստացուած հասոյթով Երիտասարդաց միութիւնը նախատեսում է պարենային մթերքի պարկեր բաժանել 20 անապահով գիւմրեցի ընտանիքների, մինչեւ Ամանոր: Իսկ դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ծննդեան տօնին, Սրբոց Նահատակաց եկեղեցում Սուրբ Պատարագը մատուցեց Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը: Սրբազան Հօր քարոզը կներկայացնենք տեսաձայնագրութեամբ:

     

    Այլ համայնքներում եւս մատուցուեցին Սուրբ Ծննդեան Ճրագալոյցի եւ տօնական Սուրբ Պատարագներ, կազմակերպուեցին բարեգործական զանազան ձեռնարկներ, բեմադրութիւններ՝ Սուրբ Ծննդեան թէմայով: Այս ամէնի մասին՝ լուսանկարներով.

     

    Փանիկ

    Մեծ Սեպասար

     

    Բաւրա

    Ջաւախքի Բաւրա

     

     

    Տաշիր

    Հովտուն

     

     

    Վենեով, Ռուսաստան

     

     

    Հեշտիա, Ջաւախք

     

     

Օրացույց

Օրացույց