• Տեղի ունեցավ Երիտասարդների հզորացման ծրագրի 4-րդ փուլը

    Զարգացնելով ինքնարտահայտման կարողությունները


    2017թ. դեկտեմբերի 23-24-ը Հայ Կաթողիկէ Եկեղեցու Աղաջանյան կենտրոնում տեղի ունեցավ Երիտասարդների հզորացման ծրագրի 4-րդ փուլը՝ հայ կաթողիկէ տարբեր համայնքների երիտասարդների մասնակցութեամբ:

     

    Առաջին օրվա ընթացքում երիտասարդների հետ զրուցեց հայ կաթողիկէ երիտասարդաց խմբի նախագահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը՝ Սուրբ Ծննդեան եւ Աստվածահայտնության տոների խորհուրդների մասին:

    Դասընթացավար Հերմինե Պապիկյանը, հանդիպման կազմակերպիչներ Սիրանուշ Մինասյանը և Քրիստինե Մխիթարյանը խոսեցին կամավորության բնույթի, Հայաստանում և արտերկրում կամավորական աշխատանք կատարելու հնարավորությունների, կազմակերպությունների մասին: Անցկացվեցին սոցիալական հմտությունները զարգացնող զանազան վարժություններ, խաղեր, որոնք երիտասարդներին օգնեցին նաև ավելի լավ ճանաչել սեփական հնարավորություններն ու կարողությունները: Այս թեման առավել զարգացվեց հանդիպման երկրորդ օրը՝ ինքնարտահայտում, ինքնազարգացում թեմայով դասընթացի և վարժությունների ընթացքում:

    Ներկայացվեցին նաև ոչ ֆորմալ կրթության հնարավորություններն ու օգտակարությունները՝ մասնագիտանալու և աշխատաշուկայի ներկա պայմաններում ինքնադրսևորվելու համար:

     

    Հանդիպումն ավարտվեց Սուրբ Վարդարանի միասնական աղոթքով:

     

Օրացույց

Օրացույց