Քրիստոս Աստուած մեր, ողորմի՛ր բոլոր ննջեցեալ հաւատացեալների հոգիներին:
Հինգշաբթի` 7 Դեկտեմբեր 2017-ին, Հայաստանի Շիրակի մարզի՝ Գիւմրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ աթոռանիստ եկեղեցւոյ մէջ, հոծ բազմութեան ներկայութեամբ՝ տեղի ունեցաւ Սբ. և Անմահ Պատարագ` նուիրուած՝ Գիւմրիի կամ Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցին:
Սբ. Պատարագը մատուցեց` Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբան, Գիւմրիի Սրբոց Նահատակաց աթոռանիստ եկեղեցւոյ ժողովրդապետ՝ Գեր. Հ. Մաշտոց Վրդ. Զահթերեանը:
Հայր Սուրբը` իր քարոզի մէջ մատնանշեց հայի նկարագրային խառնուածքի և անվեհեր կամքի բնորոշ գիծը՝ միեւնոյն ժամանակ ուրուագծելով ապագային միտուած փայլուն հեռահար ծրագրեր՝ եզրափակեց օրուայ պատգամը:
Հոգեպարար արարողութիւնից յետոյ տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ նախագահութեամբ Փանիկ գիւղի ժողովրդապետ՝ Գերյ. Հ. Գառնիկ Ծ.Վ. Յովսէփեանի, ինչպէս նաեւ մասնակցութեամբ Հ. Եղիա Վրդ. Դերձակեանի՝ Հովտուն եւ Արփենի գիւղերի ժողովրդապետի: Հոգեհանգստեան արարողութեան աւարտին Հ. Գառնիկն օրհնեց նաեւ լաւաշի հացի կտորները՝ առ ի նշան կեանքի գոյատեւութեան, որոնք բաժանուեցին բոլոր ներկաներին: