• Սբ. Գրիգոր Լուսավորչի տարեկան ուխտի օրը Մոսկվայի հայ կաթողիկէ համայնքում

    Բարեխոսութեամբ Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին…


    2017թ. հուլիսի 2-ին Մոսկվայի Սուրբ Գրիգոր Լուսալորիչ Ժողովրդապետության տարեկան Ուխտի օրն էր՝ Լուսավորչի Գյուտ Նշխարաց տոնի առթիվ, որը տեղափոխվեց կիրակիին:

     

    Սբ. Պատարագը մատուցեց Մոսկվայի և հարակից շրջանների հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Պետրոս վրդ. Եսայանը՝ աղօթակցութեամբ հյուր վարդապետների և   Մոսկվայի լատին մայր եկեղեցու ժողովրդապետի:

     

    Սբ. Պատարագի ավարտին կատարվեց աղոթք՝ խնդրելով Սբ. Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը, ապա հավատացյալները հնարավորություն ունեցան համբուրելու Լուսավորչի մասունքը:

     

    26

    Եկեղեցական արարողություններից հետո հավատացեալները հավաքվեցին Լատինաց Արաջնորդարանի սրահում, որտեղ երեխաներն ուրախացրեցին ներկաներին՝ Գրիգոր Լուսալորչի կյանքի բեմադրութեամբ և հայկական երգերով ու պարերով, որոք սովորել էին տասնօրյա ամառային ճամբարի ընթացքում: Ուրախ, տոնական տրամադրությունը ջերմութեամբ լցրեց բոլորի սրտերը:

     

    Հիշեցնենք, որ Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքը Մոսկվայի հայ կաթողիկէ ժողովրդապետություն տեղափոխվեց անցյալ տարի, երբ Սբ. Գրիգորի իտալական Նեապոլ քաղաքում պահվող մասունքների մասը փոխանցվեց Մոսկվայի հայ կաթողիկէ համայնքին՝ Հոգշ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի: Մասունքները ժողովրդապետին փոխանցել են Նեապոլի արքեպիսկոպոս  Կրեշենցիո Սեպեն և Նեապոլի Ս. Գրիգոր Լուսավորչի վանքի մայրապետ  Ջիզզելլա Նակկան՝ Հ. Պետրոս վրդ. Եսայանի՝ Նեապոլի կարդինալին ուղղված խնդրանք նամակի հիման վրա և կարդինալի հավանությամբ:

     

    Տեղեկությունները տրամադրեց Հոգշն. Հ. Պետրոս վրդ. Եսայանը

     

    5 9 11 27 28 29

Օրացույց

Օրացույց