• Սիրիահայերի աջակցության «Ճանաչել, պաշտպանել, իրագործել» ծրագրի պաշտոնական բացումը Երևանում

    «Կարիտասը Քրիստոսի սիրո պատվիրանին հավատարիմ, բարի սամարացու նման ջանում է բուժել և դարմանել մեր եղբայրների և քույրերի վերքերը»:


    2017թ. Հունիսի 29-ին Երևանի Կոմիտասի թանգարանում տեղի ունեցավ Հայկական Կարիտասի, Լիբանանի Կարիտասի, Ավստրիայի Կարիտասի և Եվրամիության սիրիահայ փախստականների աջակցության համատեղ ծրագրի պաշտոնական բացումը: Հիշեցնեմ, որ ծրագիրը, որի մեկնարկը տրվեց Բեյրութում՝ 2017թ.մայիսի 2-ին, կոչվում է «Ճանաչել, պաշտպանել և իրականացնել»: Այն ֆինանսավորում է Եվրամիությունը և համակարգում Կարիտաս Ավստրիան: Երևանում ծրագրի բացմանը ներկա գտնվեցին Հայկական Կարիտասի Ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, Լիբանանի Կարիտասի նախագահ վարդապետ Հայր Փոլ Քարամը, Հայաստանի Եվրամիության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, «Ճանաչել, պաշտպանել, իրականացնել» ծրագրի Կարիտաս Ավստրիայի համակարգող Ռոբերտ Մուսբրյուգերը, ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչ Նվեր Սարգսյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հկ նախագահ Ջորջ Բարսեղյանը, «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հկ նախագահ Ծովիկ Բայթարյանը, «Սիրիահայերի միություն» հկ նախագահ Ներսես Քիվոն: Ծրագիրը ներկայացրեց Հայկական Կարիտասի Միգրացիա և զարգացում ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանը:

     

    19622662_1453254788047139_400842106_n

    Նոր ծրագրի նախաձեռնությունը Հայկական Կարիտասինն է: Ծրագրով նախատեսվում է տարաբնույթ աջակցություն ցուցաբերել Սիրիայից Հայաստան և Լիբանան տեղափոխված հայ ընտանիքներին։ Հայաստանում այն ուղղված է լինելու նրանց ինտեգրման դյուրացմանը, իսկ Լիբանանում՝ իրավական կեցության և աշխատանքի ապահովմանը։ Այս ծրագրով նախատեսվում է սոցիալական տարատեսակ աջակցություն ցուցաբերել մոտ 600 հայ ընտանիքների: Ինչպես մանրամասնել է Կարիտաս Լիբանանի նախագահ Հայր Փոլ Քարամն իր ելույթում, Սիրիայից Լիբանան ապաստանած հայ ընտանիքներին կտրամադրվի «մարդասիրական, հոգեբանական, բժշկական, իրավական և ֆինանսական աջակցություն՝ բնակության վարձավճարների տեսքով, որպեսզի օրինականցվի նրանց կարգավիճակը և նրանց հասանելի լինեն պետական բոլոր ծառայությունները: Սա նրանց հնարավորություն կտա ազատ տեղաշարժվել և ապրել ապահով: Ի լրումն, նրանց կտրամադրվի տեղեկատվություն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, որը նրանց կդարձնի ավելի պաշտպանված»:

     

    19576260_1453257264713558_2020746597_n

    Հայր Քարամն ասաց, որ Լիբանանում հաստատված սիրիահայերին նաև խորհուրդ են տալիս ձեռք բերել ՀՀ անձնագրեր՝ Հայաստանում հաստատվելու համար, որտեղ նրանց հետ աշխատանք կտանեն Հայկական Կարիտասի և ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ ջանալով դյուրացնել նրանց հաստատումը հայ հասարակության մեջ, աշխատանքի տեղավորումը և հետագա զարգացումը:

     

    Հայաստանում, ըստ ծրագրի, Հայկական Կարիտասը Հայաստանում կատարելու է հետևյալ աշխատանքները.

     

    1.կազմակերրպել լրատվամիջոցների քրոզարշավ՝ գաղթականների իրավունքների մասին,

    2.տրամադրել իրավաբանական խորհրդատվություն՝ փախստական ընտանիքներին,

    3.կազմակերպել հայերեն լեզվի և տերմինաբանության դասընթացներ՝ սիրիահայ գաղթականների համար,

    4.բացահայտել սիրիահայերի հատուկ կարիքները՝ աշխատաշուկա մտնելու համար,

    5.տրամադրել դասընթացներ՝ աշխատաշուկայում ինտեգրվելու համար,

    6.սիրիահայ երիտասարդների համար կազմակերպել իրազեկության բարձրացման դասընթացներ,

    7.մշակել փաստաթուղթ՝ սիրիահայ փախստականների ինտեգրման քաղաքականության վերաբերյալ,

    8.պետական մարմինների առջր պաշտպանել փախստականների քաղաքականության առաջարկությունները և այլն:

     

    Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանն իր ելույթում ասաց հետևյալը.

     

    «Կարիտասն այն հաստատությունն է, որ վկայում և ապրում է քրիստոնեական ճշմարիտ ողորմությունը: Կարիտասն այն հայ կաթողիկէ հաստատությունն է, որ անխոնջ և շարունակական ամենօրյա գործով ծառայում է օգնության կարոտ հայ զավակներին: Կարիտասը Քրիստոսի սիրո պատվիրանին հավատարիմ, բարի սամարացու նման ջանում է բուժել և դարմանել մեր եղբայրների և քույրերի վերքերը»: Ռաֆայել Սրբազանը նաև շնորհակալություն հայտնեց Հայկական Կարիտասի հետ համագործակցող բոլոր կազմակերպություններին և անհատներին:

     

    Ծրագրի պաշտոնական բացումը նշանավորվեց ընդհանուր համաձայնագրի ստորագրումով, որով կանխանշվեց շարունակական համագործակցությունը:

    Հանդիպումը շարունակվեց մշակութային մասով: Ներկայացվեցին սիրիահայ լուսանկարիչ Հովիկ Թոփալյանի լուսանկարները՝ «Էրգիր.սկսելով նոր կյանք» խորագրով:

    Ապա տեղի ունեցավ սիրիահայերի խնդիրների վերաբերյալ քննարկում՝ կլոր սեղանի շուրջ:

Օրացույց

Օրացույց