• Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի Սուրբ Պատարագներ՝ Լեհաստանի հայ համայնքներում
    IMG_5296

    Սուրբ նահատակօքն աղաչեսցուք զՏէր…


    Հայոց ցեղասպանության հիշատակի Սուրբ Պատարագներ մատուցվեցին և ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան նաև Լեհաստանի հայ կաթողիկէ համայնքներում: Ապրիլի 23-24-ը Կլեբարկ քաղաքում տեղի հայ կաթողիկէ ժողովրդապետ Հ. Հենրիկ ծ.վրդ. Բլաշչիկի հրավերով Սուրբ Պատարագներ մատուցեց Հ. Նարեկ վրդ. Մնոյանը՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Եկեղեցուն կից հայկական Խաչքարի մոտ կատարվեց նաև հոգեհանգստյան պաշտոն՝ մասնակցությամբ տեղի հայ համայնքի և Լեհաստանում սովորող նորընծաների, ովքեր այս տարի ուսման ուղարկվեցին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի կողմից:

    IMG_5209

    Ապրիլի 24-ին Հ. Նարեկ վրդ. Մնոյանի ձեռամբ Սբ. Պատարագ մատուցվեց նաև Գդանսկի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում՝ մասնակցությամբ Հ. Հենրիկ ծ.վրդ. Բլաշչիկի և տեղի ժողովրդապետ Հ. Ցեզար վրդ. Աննուսևիչի և հայ կաթողիկէ համայնքի: Պաշտոն հանգստյան կատարվեց նաև այս եկեղեցուն կից գտնվող Խաչքարի մոտ:

    IMG_5233 IMG_5237

    IMG_5257 IMG_5263

    IMG_5272 IMG_5279

Օրացույց

Օրացույց