• Տեառնընդառաջի տոնը հայ կաթողիկէ համայնքներում (լրացված)

    «Գոհանամք զՔէն, Տէր Աստուած մեր, որ երեւելի լուսով քո զուարճացուցեր զամենայն արարածս քո, իսկ իմանալի լուսով պատուիրանաց քոց զամենեսեան լուսաւորեցեր զհաւատացեալքս ի Քեզ», Առաւոտեան ժամերգութիւն


    Հայ Կաթողիկէ Եկեղեցին Տեառնընդառաջի կամ Քառասնօրյա Հիսուս մանկան ի տաճար ընծայման տոնը նշում է փետրվարի 2-ին, անխախտ կերպով՝ 40 օր հաշվելով Սբ. Ծննդյան տոնից, որ նշվում է դեկտեմբերի 25-ին: Ըստ ծիսակարգի, փետրվարի 1-ի երեկոյան կաթողիկէ եկեղեցիներում նախատոնակ է՝ ժամերգության հատուկ կարգով, որի ընթացքում երգվում է «Լոյս զուարթ» շարականը, ընթերցվում են հատվածներ Ղևտացվոց, Առակաց գրքերից, մարգարեություններից, Պողոս առաքյալի գաղատացիներին ուղղված թղթից (3:24-29) և Ղուկասի Ավետարանի 2:22-40 համարները, որտեղ պատմվում է Հիսուս մանկան ի տաճար ընծայման մասին: Ավետարանի ընթերցման ժամանակ, ըստ ավանդության, քահանան եկեղեցու բակում կամ այդ նպատակով հատկացված հատուկ այլ վայրում խարույկ է վառում, որը խորհրդանշում է Քրիստոսի փրկարար լույսը: Կրակը վառվում է Սիմեոն ծերունու գոհաբանական խոսքերի ընթացքում («լո՛յս ի յայտնութիւն հեթանոսաց եւ փառք ժողովրդեան քում Իսրայելի…»): Ժամարար քահանան արարողությունը վերջացնում է Տերունական աղոթքով և արձակում ժողովրդին, որից հետո նորապսակները, երիտասարդները, երեխաները սկսում են ուրախ միջոցառումը՝ կրակի վրա ցատկելով, երգուպարով, միմյանց քաղցրավենիք հյուրասիրելով: Իսկ փետրվարի 2-ին՝ մատուցվում է տոնական Սբ. Պատարագը: Հաճախ Սբ. Պատարագ է մատուցվում նաև նախատոնակին:

     

    Հաշվի առնելով առատ ձյան և ձնաբքերի պատճառով ստեղծված անանցանելի կամ դժվարանցանելի վիճակը հյուսիսային շրջանների միջհամայնքային ճանապարհներին (որոշ գյուղական ճանապարհներ փակ են մնում օրեր շարունակ), հնարավոր չէր կազմակերպել նախատոնակի Ժամերգությունը կամ Տեառնըդառաջի տոնական Սբ. Պատարագը բոլոր գյուղական համայնքներում: Որոշ տեղերում տոնական արարողությունները հարկադրաբար տեղափոխվել են առաջիկա շաբաթ կամ կիրակի օրերին:

     

    Ահա՛ մի քանի համայնքներից (Գյումրի, Փանիկ, Արփենի, Արևիկ) ստացված լուսանկարներ և տեսանկարահանումներ, որտեղ 2017թ. փետրվարի 1-2-ը տեղի ունեցան Տեառնընդառաջի տոնական արարողությունները:

     

    Գյումրի, 1 փետրվարի, 2017թ.

     

    IMG_0682 IMG_0689 IMG_0691 IMG_0734 IMG_0744

     

    Փանիկ, 2 փետրվարի, 2017թ.

     

    IMG_0774 IMG_0776 IMG_0788 IMG_0830 IMG_0851IMG_0853

     

    Արևիկ, 2 փետրվարի, 2017թ.

     

    16299254_795869980552450_3259003746981064243_n 16422599_795870047219110_6525790108338070284_o 16423201_795856003887181_6547864547323525608_o 16463465_795870133885768_3571807338604167048_o 16463543_795871810552267_4496894635928872772_o 16487180_795855793887202_5187178074576909836_o 16487601_795855867220528_6576232377863889578_o 16487814_795864453886336_5377834283171235329_o

     

    Արփենի, 1 փետրվարի, 2017թ.

     

    16468687_10202849627479775_1167581952_n 16468887_10202849629399823_669738517_n16507798_10202846899611580_1232121510_n

     

    16521835_10202849627119766_1687205460_n16522874_10202849627759782_2097969468_n

     

     

    16506919_10202849627719781_438624048_n16521859_10202849628359797_1807187372_n

    16507692_10202846899731583_1902528443_n16443587_10202846900411600_189700267_n

     

    Հովտուն, 4 փետրվարի, 2017թ.

     

    16522933_10202861492376390_1351515458_n 16558364_10202861492696398_1595223491_n

     

    Ղազանչի, 5 փետրվարի, 2017թ.

     

    16522917_10202861469735824_2033719484_n 16558568_10202861468135784_321754651_n16558664_10202861469855827_1986044835_n16507636_10202861468415791_1191481037_n16522987_10202861469375815_839377410_n16558775_10202861468815801_1832534268_n

     

    Լուսանկարները կլրացվեն մյուս համայնքների լուսանկարներով

     

Օրացույց

Օրացույց