• Համառոտ տեղեկություններ՝ Հունաստանի հայ կաթողիկէ թեմի և Առաքելական Կառավարչի մասին

    Հունաստանի հայ կաթողիկէների համայնքը 92 տարեկան է:


     

    Յունաստանի հայ կաթողիկէ թեմը հիմնվել է 21 Դեկտեմբեր 1925: Այժմ թեմում ապրում է 103 հայ կաթողիկէ ընտանիք:

     

    Թեմի խորհրդատվական մարմինը բաղկացած է 15 անդամներից, ովքեր իրենց կողքին ունեն 8 օգնականներ։ Շնորհիվ այս հանձնախմբին թեմը զանազան կարեւոր, լուրջ եւ հաջող ձեռնարկներ է կազմակերպում։

     

    Պատանիների խումբը բաղկացած է 22 անդամներից, ովքեր հավաքվում են ամիսը մեկ անգամ, հաճախ իրենց ծնողների հետ միասին: Կա նաև 17 անդամներից բաղկացած երիտասարդների մի խումբ, ովքեր ներգրավված են տարբեր հոգևոր և մշակութային միջոցառումների մեջ:

     

    Երեխաների համար գործում է կիրակնօրյա դպրոց, ամառային դպրոց և դասընթացներ: 2016թ. հունիսի 1-ին տեղի ունեցավ ամառային դպրոցի բացումը՝ 34 պատանիների մասնակցությամբ: Կամավորականները օգնում են ծնողներին:

     

    2016թ. հուլիսի 8-ին Հունաստանում պաշտոնապես բացվեց Հայ Կաթողիկէ Կարիտասը՝ նախագահությամբ Իտալական Կարիտասի նախագահ Կարդինալ Giuseppe Montenegro-յի: Կարիտասը գործունեությունը հայ համայնքի համար շատ կարևոր է՝ ի նկատի ունենալով, որ բնակչության մոտ 26%-ը գործազուրկ է դարձել Հունաստանի տնտեսական ճգնաժամի հետևանքով:

     

    Հունաստանի հայ կաթողիկէների Առաքելական Կառավարիչ Գերհ. Հ. Հովսեփ ծ.վ. Պեզեզյանի կենսագրականը

     

     

    15665791_213684869091133_6552723004520393604_n

    Հ. Հովսեփ ծ.վ. Պեզեզյանը ծնվել է 1961թ. մարտի 20-ին, Սիրայի Հալեպ քաղաքում:

     

    1972թ. մտել է Հալեպի հայ կաթողիկէ թեմական փոքր ընծայարանը:

     

    1979թ. մեկնել է Հռոմ և ընդունվել Լևոնյան Քահանայապետական վարժարան:

     

    Փիլիսոփայական և աստվածաբանական կրթությունն ստացել է դոմինիքյան հայրերի Անջելիքում համալսարանում, մասնագիտացել եկեղեցական իրավագիտության մեջ՝ «Լաթերան» քահանայապետական համալսարանում:

     

    Կուսակրոն քահանա է ձեռնադրվել 1986թ. սեպտեմբերի 21-ին:

     

    1987թ. նշանակվել է Հալեպի Սբ. Վարվարիա եկեղեցու փոխժողովրդապետ և պատասխանատու Սբ. Գրիգոր Լուսավորիչ թեմական վարժարանի նախակրթարանի:

     

    1987թ. անվանվել է Հալեպի կաթողիկէ համայնքների «Հայ-հույն-լատին-մարոնի-քաղդեական ատյանի» անդամ, իսկ 2006թ. եղել է այդ ատյանի նախագահը:

     

    1995թ. անվանվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ վարժարանի ընդհանուր տնօրեն և աթոռանիստ եկեղեցու ժողովրդապետ:

     

    2002թ. նշանակվել է Հռոմի Լևոնյան վարժարանի մեծավոր՝ 3 տարի ժամկետով:

     

    2005թ. վերադարձել է Հալեպ և դարձյալ նշանակվեց Աթոռանսիտ եկեղեցու ժողովրդապետ:

     

    2007թ. ներկայացրել է իր ուխտերը՝ որպես «Սիրո գթության» միաբանության անդամ:

     

    2008-2015թթ. եղել է Սբ. Երրորդություն «Զվարթնոց» եկեղեցու ժողովրդապետ:

     

    Հ. Հովսեփ Պեզեզյանը աշխատել է տարբեր ոլորտներում, հատկապես, երիտասարդության հետ, չորս անգամ մասնակցել Երիտասարդության համաշխարհային օր միջոցառումներին:

    15822557_219460838513536_4521996264476684981_n

    2014թ. Ամենապատիվ Հոգևոր Տերը Հ. Հովսեփ Պեզեզյանին նշանակել է հայ կաթողիկէ երիտասարդության Պատրիարքական Պատասխանատու:

     

    2015թ. մարտի 21-ին Հռոմի Սրբազան Քահանայապետը Հ. Հովսեփ Պեզեզյանին անվանեց Հունաստանի հայ կաթողիկէների Առաքելական Կառավարիչ:

     

     

    Հոգշն. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանի խնդրանքով, այս համառոտ տեղեկությունները տրամադրեց Հունաստանի հայ կաթողիկէների Առաքելական Կառավարիչ Գերհ. ՀՀովսեփ Թ. Ծ. Վ. Պեզեզյանը:

                                               

    2017թ. փետրվարին Հունաստանի հայ կաթողիկէ համայնքներում նախատեսված միջոցառումները՝ ըստ Հունաստանի հայ կաթողիկէ առաջնորդարանի տեղեկատվության:

     

    Հիգշաբթի, 23 Փետրուար 2017թ. «Վարդանանց» Տօնակատարութիւն։ Կը դասախօսէ՛ Պէյրութի Հայ կաթողիկէ պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Արհ․ Տէր Գէորգ եպս. Ասատուրեան։

     

    Կիրակի, 26 Փետրուար 2017թ. Հայաստանի Անկախութեան 25 Ամեակի առթիւ, հովանաւորութեամբ Հայաստանի Հանրապետութեան Դեսպանատան եւ Յունաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի, «Ճաշկերոյթ»։

     

    Ուրբաթ, 03 Մարտ 2017թ. Դասախօսութիւն. « Հայ Դատը ու Սուրբ Աթոռը 1915ին», կը դասախօսէ՛ հայր Georges-Henri Ruysson SJ։

Օրացույց

Օրացույց