«Կյանքն առանց երազանքների արժանի չէ Աստծուն»:
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը 2016թ. դեկտեմբերի 15-ին Սբ. Պողոս 6-րդ սրահում ընդունեց «Bambino Gesù՝ Հիսուսի երեխաներ» երեխաների հիվանդանոցի անձնակազմին և բուժում ստացող երեխաներին, քաջալերեց նրանց հույս փայփայել և Աստծուն «շնորհակալություն» հայտնել՝ մեր մարդկային գոյությանը իմաստ հաղորդելու ճանապարհը ցույց տալու համար:
Ունկնդրությանը ներկա Վատիկանի հիվանդանոցում խնամք ստացող հարյուրավոր երեխաները ամբողջ աշխարհից էին, այդ թվում նաև՝ 15 երեխաներ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից, որտեղ հիվանդանոցն ունի հատուկ համագործակցության ծրագիր, ինչպես՝ Հորդանանում և Պաղեստինում, որոնք բուժօգնություն են ցուցաբերում Սիրիայի ու Իրաքի գաղթական երեխաներին:
Ունկնդրության բացումն արեց Հիսուսի զավակներ ‘Bambino Gesù’ հիվանդանոցի տնօրեն Մարիելլա Ենոքը, ով խոսեց այն մասին, որ հիվանդանոցն ունի մի համակարգ, որը ձգտում է դուրս գալ տարածաշրջանային ու ազգային սահմաններից և իր գործունեությունը ծավալել զարգացող ազգերում:
Նա ասաց, որ այսօր Bambino Gesù հիվանդանոցը գործում է աշխարհի 12 երկրներում՝ նպատակ ունենալով ապահովել խնամք և ունեցած փորձը փոխանեցել աշխարհի ամենաաղքատ տարածաշրջաններին:
Սրբազան Քահանայապետը այնուհետև լսել է Վալենտինայի կողմից հնչեցրած հարցերը, Դինոյի խնդրանքը, Սերենայի խոսքերը, և Լուկային մտահոգող կասկածները, ով իր մասնագիտական և հումանիտար փորձառության սկզբից աշխատում է որպես մանկաբույժ:
Նա ասել է Վալենտինային, ով ևս որպես քույր է աշխատում, որ նա ոչ մի պատասխան չունի նրա այն հարցին, թե «ինչու՞ են տառապում երեխաները»: «Ես պատասխան չունեմ».ասաց Քահանայապետը և ասաց, որ Հիսուս ցույց է տալիս մեզ մեր մարդկային գոյությանը իմաստ հաղորդելու ճանապարհը: Նա Ինքը տանջվեց՝ Իր սեփական կյանքը տալով մեր փրկության համար: «Այն, ինչ մենք կարող ենք անել տառապող երեխայի համար՝ նրան մոտ լինելն է, նրա հետ լացելը, նրա հետ աղոթելը, խաչված Հիսուսին նայելը». ասել է Սրբազան Քահանայապետը:
Քահանայապետը նաև կոչ է արել քրիստոնյաներին բալասան փնտրել այն մարդկանց համար, ովքեր մոտ են տառապող մարդկանց, երբեք չարհամարհել երախտագիտության արժեքը և միշտ ասել «շնորհակալությու՛ն»:
«Շնորհակալություն հայտնելը դեղամիջոց է հուսալքության հարվածի դեմ, որը վարակիչ հիվանդություն է». ասել է Սրբազան Քահանայապետը:
Շնորհակալություն ասելը հույս փայփայելն է, իսկ հույսը քրիստոնեական կյանքի «վառելիքն» է, որը թույլ է տալիս մեզ առաջ գնալ ամեն օր:
Դինոյին՝ ‘Bambino Gesù’ հիվանդանոցի աշխատակցին, ով ավելի մեծ տարածքներ էր խնդրում հիվանդանոցի հիվանդների համար, Քահանայապետն ասաց. «Շատ կարևոր է բացել սիրտը: Նախախնամությունը կգտնի կոնկրետ տարածքներ»:
Բայց նա նաև օգտագործեց առիթը՝ զգուշացնելու հիվանդանոցը բիզնեսի վայրի փոխակերպելու գայթակղության դեմ, մի վայր, որտեղ բժիշկներն ու բուժքույրերը դառնում են հաշվենկատ՝ ասելով, որ «հիվանդանոցում ամենավատ քաղցկեղներից մեկը դա կաշառակերությունն է»:
Հզոր խոսքերով ու ազդեցիկ տոնով քարոզելով ընդդեմ շահույթի վրա հիմնված առողջապահության արդյունաբերության, որը մոլորեցնում է շատերին, Քահանայապետը նշել է, որ մենք բոլորս էլ մեղավորներ ենք, սակայն պետք է սովորենք երեխաներից ու երբեք չկաշառվենք:
Լուկային, ով սկսում է իր կարիերան որպես մանկաբույժ, Քահանայապետն ասել է. հետևի՛ր քո երազանքներին, երբեք մի՛ դադարիր բարություն անել և երբեք մի՛ հրաժարվիր քո՝ մեծ նախագծեր կյանքի կոչելու ցանկությունից:
«Կյանքն առանց երազանքների արժանի չէ Աստծուն, կյանքը, որը հոգնած է հանձնված ու առանց խանդավառության է՝ քրիստոնեական չէ». ասաց նա:
Եվ վերջապես, Սերենայի՝ Երեխաների հիվանդանոցի նախկին ուռուցքաբանության բաժանմունքում բուժվող հիվանդի հետ, ով սովորում է բժիշկ դառնալու համար, Քահանայապետը խոսել է այն մարդկանց հատուկ ուժի ու երջանկության մասին, ովքեր իրենց կյանքը և տաղանդը նվիրել են ուրիշներին: «Սա պարգև է». ասել է նա:
Նա հիշատակել է մի իտալացի միանձնուհու, ով փրկել է իր կյանքն այն ժամանակ, երբ ինքը երիտասարդ էր, ապրում էր Բուենոս Այրեսում և հիվանդացել էր սուր թոքաբորբով: Քահանայապետը խոսել է այդ միանձնուհու բերկրանքի և ուրախության մասին, որը բխում է հետևյալ արարքներից՝ «սերմանել կյանք, օգնել երիտասարդերին, որպեսզի նրանք շարունակեն ապրել, և նվիրել ուրիշներին»:
«Սա կլինի ձեր լավագույն վաստակը». ասել է Քահանայապետը:
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը