• Կահիրեի ղպտի եկեղեցու պայթյունի հետևանքով զոհվել է 25 մարդ

    Աղոթենք բոլոր ղպտի եղբայրների և քույրերի համար, ովքեր զոհ գնացին ահաբեկչությանը։


    Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեյի ղպտի քրիստոնեական Սբ. Մարկոսի տաճարին հարակից մատուռում կիրակնօրյա Սբ. Պատարագի ժամանակ ռմբակոծության արդյունքում սպանվել է 25 մարդ և ևս 49 վիրավորվել:

     

    Սբ. Պատարագի ընթացքում տեղի ունեցած հարձակումը վերջերս կրոնական փոքրամասնության դեմ իրականացված ահաբեկչություններից մեկն էր:

     

    Ռմբակոծությունը տեղի ունեցավ Կահիրեյի մեկ այլ վայրում տեղի ունեցած ռմբակոծությունից երկու օր անց, որտեղ սպանվեցին վեց ոստիկաններ։
    Ըստ իշխանությունների պնդման, հարձակումն իրականացրել է մի խումբ, որը կապված է Մուսուլման Եղբայրություն խմբավորման հետ:

     

    Իսլամական գրոհայինները անցյալում ևս Եգիպտոսում քրիստոնյաներին նշանառության տակ են առել, ներառյալ նաև 2011թ. Ալեքսանդրիա քաղաքի Եկեղեցում Ամանորի օրվա պայթյունը, որտեղ սպանվեց առնվազն 21 մարդ:

     

    Իշխանությունները հայտնել են, որ գրոհայինները ռումբ են նետել Սբ. Մարկոսի տաճարի արտաքին պատին կից մատուռի մեջ, որը Եգիպտոսի ուղղափառ Քրիստոնեական եկեղեցու նստավայրն է, Պատրիարք Թավադրոս 2-րդի՝ հոգևոր առաջնորդի տուն- գրասենյակը, ով ներկա պահին այցով գտնվում է Հունաստանում:

     

    Սբ. Պետրոսի հրապարակում կիրակնօրյա Հրեշտակ Տեառն աղոթքից հետո Քահանայապետը իր առանձնակի մտերմությունն է հայտնել «իր սիրելի եղբայր Թավադրոս 2-րդին» և աղոթել է հարձակմանը թիրախ դարձած զոհերի համար:

    Նորին Սրբությունն ասել է.

    <<Ցավալի էր ստանալ Կահիրեյի Ղպտի ուղղափառ եկեղեցում իրականացված պայթյունի հետևանքով առնվազն 25 մարդու դաժանաբար սպանության մասին լուրը:

     

    Մեր աղոթքները բոլոր այն մարդկանց հետ են, որոնց կյանքերն այդքան անիմաստ ավարտվեցին, նաև` նրանց հետ, ովքեր վիրավորվել են, և յուրաքանչյուր տուժած ընտանիքի ու համայնքի հետ: Մենք աղոթում ենք նաև ողջ Եգիպտոսի յուրաքանչյուր Ղպտի հոգևոր առաջնորդի ու համայնքի համար, ովքեր այս առավոտ դատարկ չթողեցին իրենց եկեղեցիները։ Աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր զոհ գնացին նմանատիպ անմարդկային հարձակումներին…

    Մենք կիսում ենք այս ողբերգության ցավը, սակայն քաջալերվում ենք Եգիպտոսի մեր եղբայրների ուժով ու տոկունությամբ, որին մենք արդեն ընտելացել ենք ու որից շատ բան ենք սովորել: Մենք աղոթում ենք՝ խնդրելով Աստծո խաղաղությունն ու պաշտպանությունը` Եգիպտոսի քրիստոնյաների, ամբողջ հասարակության, այս առավոտյան աղոթող ամբողջ աշխարհի քրիստոնյաների և բոլոր հավատացյալ համայնքների համար, որոնք ենթարկվել են նմանատիպ հարձակումների>>։

     

    Թարգմանեց` Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց