• «Կարիտաս Վրաստանը» կաթողիկէ համայնքներում իրականացնում է կաթողիկէ սոցիալական վարդապետության ուսուցման ծրագիր

    Այսպիսի նախաձեռնությունները հիմք են ստեղծում, որ զարգանա քրիստոնեական կամավորությունը համայնքներում և տեղի ունենա վարքագծի փոփոխություն:


    «Վրաստանի Կարիտասը»  իրականացնում է «Ոգեշնչում  և ամրապնդում՝  Վրաստանի Կաթողիկե համայնքների ծխական հասարակական խորհուրդներում» նախագիծը՝ Վրաստանի ութ  կաթողիկէ  (երեք հայկական, երեք լատին և երկու ասորա- քաղդեական ծեսի)  համայնքներում։ Ծրագրի նպատակն է  Վրաստանի ութ կաթողիկե համայնքներում  սոցիալական  պայմանների  բարելավումը` խթանելով կաթողիկէ սոցիալական վարդապետության ուսուցումը ծխական համայքներում և վարքագծի փոփոխություն:

    13434906_1096010680468904_6800161894904329002_n

     

    Այսպիսի նախաձեռնությունները  հիմք  են ստեղծում, որ  զարգանա  քրիստոնեական  կամավորությունը  համայնքներում, ինչի շնորհիվ  կամավորները կհամախմբվեն,  կինքնահաստատվեն և ձեռք կբերեն համայնքային զարգացմանը նպաստելու կարողություններ:

     

     

    Նախագծի տեվողություն 24 ամիս է, ֆինանսավորվում է ԱՄՆ-ի բարեգործական CRS հիմնադրամի  կողմից։

     

    13406831_1096010533802252_2920632730363348777_n

    Այս ութ ամսվա ընթացքում արդեն  անցկացվել է երկու ընդհանուր հանդիպում-պատրաստություն,  որոնց ակտիվ մասնակցել են բոլոր համայնքները: Առաջին հանդիպումն անցկացվել է «Ի՞նչ է Քրիստոնեական սոցիալական վարդապետությունը»-ը խորագրով, իսկ  երկրորդը՝ «Ինչ է կամավորությունը»:

     

    Դասընթացները հայ կաթողիկէ համայնքներում վարում են նաև Վրաստանում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականները:

     

     

    Տեղեկությունները տրամադրեց Վրաստանի Կարիտասի «Սոցիալական ծառայություն» ծրագրի համակարգող  Ալեքսանդր Բադոյանը

    Պատրաստեց՝ Աննման Մինասյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments