«Վերջում Իմ Անարատ Սիրտը հաղթելու է».Աստվածամոր խոսքը Ֆաթիմայում երևման ժամանակ:
Արեւելյան կաթողիկէ Եկեղեցիների եպիսկոպոսների ամենամյա հանդիպումը այս տարի տեղի ունեցավ Ֆաթիմայում (Պորտուգալիա)՝հրավերով Լիսաբոնի, կարդինալ Մանուել Կլեմենտենի՝ Պորտուգալիայի եպիսկոպոսի համաժողովի նախագահի:
Այս հանդիպումը ուխտագնացություն էր դեպի Սուրբ Կույսի սրբավայր Ֆաթիմա, որտեղ 1917թ. տեղի են ունեցել Սուրբ Կույսի երևումները:
Հանդիպմանը մասնակցել են Արեւելյան կաթողիկէ եկեղեցիների տասնհինգ եպիսկոպոսներ, այդ թվում և՝ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը: Ներկա են եղել նաև եպիսկոպոսներ նաև Արևմտյան Եվրոպայի երկրներից (Ֆրանսիա, Գերմանիա, Պորտուգալիա, Մեծ Բրիտանիա եւ Իսպանիա): Նրանք քննարկել են արևելյան կաթողիկէ համայնքներում արտագաղթյալների նկատմամբ հովվական խնամքի մարտահրավերները:
Հանդիպման ընդհանուր հայտարարության մեջ գրված է.
«Ամբողջատիրական ռեժիմի փլուզումից հետո արեւելաեվրոպական երկրներում անկհայտ է արեւելյան ծեսի կաթողիկէ փախստականների զանգվածային հոսքը: Նրանք նոր կյանք են սկսել արեւմտյան երկրներում: Լատինական ծիսակարգի արեւմտյան երկրներում նրանք թեև ընդունվում են գրկաբաց, բայց կանգնած են նոր մարտահրավերների առջև՝ մշակութային եւ եկեղեցական ինքնության պահպանման»:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Արևելյան կաթողիկէ եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին: Եպիսկոպոսները լսեցին տնտեսագիտական վերլուծության փախստականների ինտեգրման վերաբերյալ, մի ռումին ընտանիքի պատմություն և փախստական երեխաների հետ աշխատող մի ուսուցչի վկայություն: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև փախստականների մայր եկեղեցիների և հյուրընկալող եկեղեցիների միջև հարաբերությունների ներկայիս բնույթի և մարտահրավերների մասին: Այս մասին խոսել է Արևելյան Եվրոպայի կաթողիկէ եպիսկոպոսների միավորման նոր նախագահը՝ Կարդինալ Անջելո Բանյասկոն (Angelo Bagnasco):
2016թ.հոկտեմբերի 23-ին հանդիպումն ավարտվեց միասնական Սբ. Պատարագով, որը մատուցվեց Ֆաթիմայի միջազգային կենտրոնի Բյուզանդական տաճարում, ձեռամբ Կիևի արքեպիսկոպոս Սվյատոսլավ Շեվչուկի: Սբ. Պատարագից հետո եպիսկոպոսներն անցան Ողորմության դռան կամարների տակով և աղոթեցին Քահանայապետի դիտավորության համաձայն: