• Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը հանդիպել է Հոլանդիայի դեսպանի և Կարիտաս Ավստրիայի ներկայացուցիչների հետ

    Կաթողիկէ եկեղեցին անում է ամեն ինչ, որ օգնի հայրենիք վերադարձած հայրենակիցներին:


    2016թ.հոկտեմբերի 13-ին Հայաստանի,Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ  Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը ընդունել է Հոլանդիայի դեսպան Իոս Դաումային: Հանդիպման նպատակը ճանաչողական է եղել, քննարկվել են հարցեր՝ թե հասարակական, թե եկեղեցական հարթություններից: Մասնավորապես, քննարկվել է Կաթողիկէ Եկեղեցու բարեգործական առաքելությունն իրականացնող Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության գործունեության, իրականացրած ծրագրերի ու ապագայում ընդլայնման հարցերը: Հանդիպման ընթացքում առանձնահատուկ մատնանշվել է ծրագրերը, որոնք վերաբերվում են Սիրիայում ծավալված ռազմական գործողություններից տուժած  մեր հայրենակիցներին մարդասիրական օգնության ցուցաբերմանը:

     

    «Կաթողիկէ եկեղեցին անում է ամեն ինչ, որ օգնի հայրենիք վերադարձած հայրենակիցներին, որպեսզի նրանք կարողանան ինքնաբավ լինել և մնալ Հայստանում»,-մեզ հետ զրույցում վստահեցրեց  Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը:

     

    Նույն օրը Սրբազան Հայրը ընդունել է Ավստրիական Կարիտասի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում շոշափվել են համագործակցության  ծրագրեր, որոնք միտված են օգնելու հաշմանդամություն ունեցող երեխաներին և կարոտյալ ընտանիքներին: Հանդիպումից հետո կողմերը սկսել են այցերը շահառուներին, քանի որ նյութական աջակցությունից առավել այդ մարդիկ կարիք ունեն այցելուների և ջերմագին խոսքերի, ինչպես ընդգծեց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը:

     

    Աննման Մինասյան

Օրացույց

Օրացույց


Recent Comments