Մամլո ասուլիս՝ Քահանայապետը նոր ուղերձի վերաբերյալ
Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ուղերձում, որը կոչվում է «Ողորմություն ցույց տանք մեր համայնական տանը» և հրապարակվել է 2016թ.սեպտեմբերի 1-ին՝ Արարչության Խնամքի Աղոթքի Համաշխարհային Օրվա միջոցառմանը, գրված է. «Ակնհայտորեն մարդկային կյանք ինքնին, և այն ամենը ինչ այն ընդգրկում է, պետք է ներառի նաև մեր համայնական տան նկատմամբ խնամքը…»։
Որպես ողորմության հոգևոր գործ, շարունակում է Քահանայապետը․ «Մեր համայնական տան հանդեպ խնամքը կոչ է անում «Աստծո աշխարհի վերաբերյալ երախտապարտ խորհրդածության» (Գովեմ զՔեզ, 214), որը «թույլ է տալիս մեզ յուրաքանչյուր բանի մեջ բացահայտել ուսուցում, որն Աստված ցանկանում է մեզ տալ (ն․թ․ 85)։ Որպես ողորմության նյութական գործ, մեր համայնական տան հանդեպ խնամքը պահանջում է «ամենօրյա պարզ քայլեր, որոնք խզում են բռնության, շահագործման և եսասիրության տրամաբանության հետ կապը» և «այն իրեն զգացնել է տալիս ամեն գործողության մեջ, որը ձգտում է կառուցել ավելի լավ մի աշխարհ» (Գովեմ զՔեզ, 230-31)։
Սուրբ Աթոռի Մամլո Գրասենյակում 2016թ.սեպտեմբերի 1-ին հրավիրվեց մամլո ասուլիս՝ ուղերձը ներկայացնելու համար: Կարդինալ Peter Turkson-ը՝ Արդարության ու Խաղաղության Պապական Խորհրդի նախագահը, խոսեց դրա կարևորության մասին։ (Կարդինալ Turkson-ը նշանակվել է նոր ստեղծված Մարդկային ամբողջական զարգացման նորաստեղծ վարչության ղեկավար, որն ընդգրկելու է ներկայիս չորս պապական խորհուրդները)։
Կարդինալ Turkson-ը, ով եղել է Պապի ամենամոտ աշխատակիցը՝ բնապահպանության մասին շրջաբերականի վրա աշխատելիս, խոսեց ուղերձի մասին, նշելով, թե ինչքան կարևոր է շրջակա միջավայրի պահպանությունը և որ մեր փոքր քայլերը երբեք չպետք է համարել անտարբերության դրսևորումներ։
Մինդեռ նշելով, թե ինչպես մենք անձնական մակարդակում պետք է «փոխվենք էկոլոգիապես», մասնակցելով այնպիսի փոքր քայլերի, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի անջատումները, վերահսկել օդորակիչները, չաղտոտել շրջակա միջավայրը և այլն, նա նաև նշեց, թե որքան անբավարար են մեր անձնական ջանքները։
Պետք է լինի «բնապահպանական փոփոխում» նաև ինստիտուցիոնալ մակարդակով՝ կառավարական, քաղաքական և գործնական ոլորտներում ։
Կարդինալ Turkson-ն ընդգծեց, որ կարևոր է խղճի լուրջ զննումների հետ մեկտեղ խորհել մեր վարքի մասին, և թե ինչպես կարող ենք փոխել մեր ապրելակերպը, որպեսզի մեր մեղքերի պատճառով չչարաշահենք բնական միջավայրը։
Սա «Գովեմ Զքեզ» շրջաբերականի գործադրությունն է. նշեց կարդինալը՝ ավելացնելով, որ «ահա թե ինչպես պետք է ապրել «Գովեմ Զքեզ» շրջաբերականը։
Եպիսկոպոս Brian Farrell-ը՝ Քրիստոնեական միությանն աջակցող Պապական Խորհրդի քարտուղարը, որպես հավելում, խոսեց էկումենիկ տեսակետից, հիշեցնելով ներկաներին, թե ինչպես է բնապահպանության մասին մտահոգությունը միավորում քրիստոնյաների, և դեռ ավելին, նաև աշխարհի մյուս կրոններին։