• Մահմեդականները միասին աղոթել են քրիստոնյաների հետ.մեկնաբանում է արքեպս. Բրունո Ֆորտեն

    «Մահմեդականների այս քայլը նորարարական ու կարևոր է»:


    5 օգոստոսի, 2016թ.

    Իտալացի արքեպիսկոպոս Բրունո Ֆորտեն մեկնաբանում է Սրբազան Պապի խոսքերը և մուսուլմանների համերաշխության քայլը, երբ ներկա գտնվեցին պաշտամունքային արարողություններին քրիստոնեական եկեղեցիներում :

     

    Սրբազան Քահանայապետի արձագանքն իսլամական ահաբեկիչների սանձազերծված բռնություններին իրականությունից կտրված իդեալիզմ չէ: Այն հզոր և վճռորոշ պատասխան է: Մուսուլմանների ժեստը, ովքեր որոշեցին ցույց տալ իրենց համերաշխությունը քրիստոնյաների հետ, Հայր Ժակ Համելի դաժան սպանության նախաշեմին, «նորարարական ու կարևոր մի քայլ» է, ասում է, իտալական Chieti-Vasto արքեպիսկոպոսական թեմի աստվածաբան ու արքեպիսկոպոս Բրունո Ֆորտեն: Նախքան Կրակովից Իտալիա թռչելը, ԵՀՕ 2016-ի միջոցառումների ավարտից հետո, նա խոսեց Vatican Insider-ի հետ՝ եկեղեցիներում մուսուլման հավատացյալների ներկայության մասին:

     

    Երեկ, շատ եկեղեցիներում մեծ թվով մուսուլմաններ էին եկել և մասնակցել պատարագին՝ ցույց տալու իրենց համերաշխությունը քրիստոնյաների հետ: Ի՞նչ է նշանակում այս քայլը:

     

    «Սա նորարարական և կարևոր մի քայլ է, քանի որ նման ընդհանուր հասարակական քայլ դեռ երբեք չէր եղել»: Սա նշանակում է, որ իսլամական համայնքների տարբեր ճյուղերից շատերը ցանկանում են հրապարակայնորեն ցույց տալ իրենց համերաշխությունը քրիստոնյաների հետ, ովքեր դարձել են բարբարոսական միջադեպերի զոհեր, այդ միջադեպերից մեկն էր Հայր Ժակ Համելի սպանությունը: Մուսուլման հավատացյալների այս քայլը Սրբազան Քահանայապետի խոսքերի ապացույցն է՝ «Աստծո անունով կատարված բռնությունը, Աստծո անունը զուր տեղն օգտագործելը, երբեք արդարացված չէ»: Իսկական ջիհադը պայքարն է ինքդ քո մեջ՝ համոզվելու համար, որ բարին հաղթում է:

     

    Ոմանք կոչ են անում ուժեղ հակազդեցության՝ ընդդեմ Իսլամի՝ ի պատասխան ջիհադական ահաբեկչությանը: Բայց Պապը նշել է, որ հիմա ընթացող պատերազմը պատերազմ չէ և ասել է երիտասարդներին, որ ատելությունը չի կարող նվաճվել ավելի մեծ ատելությամբ: Ինչու՞:

     

    «Ես խորապես համոզված եմ, որ Սրբազան Քահանայապետն աշխարհին միայն մի ուղերձ է հղում, որը իսկապես արդյունավետ է: Նա հիշեցնում է մեզ, որ վայրագությանն ավելի մեծ վայրագությամբ պատասխանելը, միայն ավելի շատ մահ և ատելություն է ծնում: Փոխարենը, եթե  մենք պատասխանենք ողորմությամբ և ներողամտությամբ, մենք հնարավորություն կունենանք կառուցելու ավելի արդար և եղբայրական մի աշխարհ: Ես վստահ եմ, որ Ֆրանցիսկոս Պապի՝ մեզ ցույց տված ճանապարհը միակ ճանապարհն է այս ամենին հասնելու համար»:

     

    Արդյո՞ք ավետարանական արձագանքը այնպիսի իրադարձություններին, ինչպիսիք են Նիցցայի, Մյունխենի և Ռուենի իրադարձությունները, չի ընկալվում որպես անիրատեսական իդեալիզմ:

     

    Սա մեղադրանք է՝ ուղված Պապին և բոլոր նրան նման մարդկանց, այդ թվում՝ նաև ինձ, ովքեր պնդում են, որ վայրագությանը չպետք է վայրագությամբ պատասխանել: Անիրատեսական իդեալիզմը պարտվողական կեցվածք է: Սակայն, այն, ինչ Սրբազան Քահանայապետն առաջարկում է, ուժեղ և վճռական կեցվածք է, կեցվածք մեկի, ով գիտի որ վերջում ուժը, վայրագություն ու սահմանափակ մտածողությունը միայն ավելի շատ ցավ ու մահ են բերում: Երկխոսությունն ու ներողամտությունը, որը տալիս ենք և ստանում, մյուս կողմից կարող է ժամանակի ընթացքում հանգեցնել խաղաղ գոյակցության և ավելի լավ աշխարհ կառուցելուն: Հետևաբար, այսպիսի ընտրությունը ներառում է ամեն ինչ՝ բացի հանձնվելը, պասսիվությունը,  վախը, հանգստությունը կամ դրա  թերագնահատումը: Սա հզոր պատասխան է՝ հակառակ ուժի գործադրության: Այն ոգեշնչված է Ավետարանից և դրան վիճակված է ունենալ պտուղներ:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց