• Քահանայապետը աղոթքով հիշում է իտալացի աղջկան, ով մահացավ Լեհաստանից հայրենիք վերադարձին

    Հանգուցեալիս հոգուն, Քրիստոս Աստուած, պարգևի՛ր հանգիստ եւ ողորմութիւն, եւ մեզ մեղաւորներիս շնորհիր յանցանքների թողութիւն:


    3 օգոստոսի, 2016թ.

     

    Հռոմի Սրբազան Քահանայապետը չորեքշաբթի օրվա իր Հրապարակային ունկնդրության ընթացքում մեկ րոպե լռությամբ հարգեց իտալացի 19-ամյա Սյուզաննա Ռուֆիի հիշատակը, ով մահացել էր մենինգիտի պատճառով, ԵՀՕ-2016ի միջոցառումներից հայրենիք վերադառնալու ճանապարհին:

     

    Նրան շաբաթ երեկոյան տարել էին Վիեննայի հիվանդանոց, սակայն հաջորդ առավոտյան 19-ամյա աղջիկը մահացավ:

     

    «Մենք ցավով ենք հիշում Սյուզաննային՝ այս թեմի իտալացի աղջկան, ով մահացավ ԵՀՕ-ին մասնակցելուց անմիջապես հետո, քանի դեռ նա Վիեննայում էր», ասաց Ֆրանցիսկոս Պապը. «Թող Տերը, Ով անշուշտ  նրան կհյուրընկալի իր թագավորությունում, սփոփի նրա ընտանիքին ու ընկերներին»:

     

    Սյուզաննան ակտիվ է եղել Հռոմի Սբ. Պոլիկարպիոսի համայնքում, երիտասարդական ծրագրում և մեկ տարի շարունակ պատրաստվել է ր  Կրակովյան ճանապարհորդությանը:

     

    Իտալական եպիսկոպոսների կոնֆերանսը իտալացի ԵՀՕ մասնակիցներին խնդրել է անցնել բուժզննություն և ստուգվել, թե արդյո՞ք նրանք չունեն մենինգիտի ախտանիշներ:

     

Օրացույց

Օրացույց