• Կրակովում ԵՀՕ ընթացքում տեղի կունենա 250 միջոցառում՝ Փառատոնի շրջանակներում

    ԵՀՕ-ի Երիտասարդական փառատոնի նպատակն է` միավորվել ժամանցի, մշակութային զարգացման և հոգևոր ձևավորման ծրագրերի միջոցով:


    26 հուլիսի, 2016թ.

    ԵՀՕ Կրակով 2016-ի Երիտասարդական փառատոնի նպատակն է  ժամանցի, մշակութային զարգացման և հոգևոր ձևավորման միջոցով միավորել աշխարհի երիտասարդությանը: Այն կտևի 4 օր` հուլիսի 26-29-ը` ներառելով, քաղաքով մեկ սփռված, տարբեր միջոցառումներ:

     

    Երիտասարդական փառատոնը 250 տարբեր միջոցառումների ծրագիր է, որը ներառում է արվեստի ցուցահանդեսներ, համերգներ, սպորտային իրադարձություններ, տարբեր տեսակի մրցույթներ և այլն:

     

    Կոպա Կատոլիկան`Երիտասարդական փառատոնի ամենամեծ իրադարձությունը, ֆուտբոլային մրցաշար է, որտեղ, ընկերական հանդիպումներում միմյանց հետ կմրցեն Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի,Կենտրոնական Ամերիկայի, Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի թիմերը: Այն կանցկացվի Կոմ-Կոմ գոտու Զարգացման կենտրոնում, հուլիսի 26-27-ը: Երիտասարդական փառատոնի 2-րդ օրը, կլինեն  փողոցային բասկետբոլի և բրեյք դանսի մրցույթներ` ավարտելով հանգստյան օրը  20:00-ին, Կոպա Կատոլիկա եզրափակիչով:  Որպեսզի երիտասարդությանն օգնեն բացահայտել իրենց կոչումն ու հոգևոր ձևավորումն ընդհանուր առամամբ, մի  «Quo Vadis» անունով հոգևոր կոչման կենտրոն կբացվի, որը տեղակայված կլինի Կրակովի մարզադաշտում և կմնա այնտեղ` Երիտասարդական փառատոնի ողջ ընթացքում: Այստեղ կլինեն մի շարք ներկայացումներ, ինչպիսիք են, «Ինչպես ապրել լիարժեք կյանք`նույնիսկ ծանր մեկնարկից հետո», «Համարձակվելով ուսումնասիրել հոգևորը և ազատորեն ընտրել», և «Երիտասարդությունը պետք է հանձն առնի կառուցելու արդար ու խաղաղ աշխարհ», որոնք կհատկանշվեն կենդանի վկայություններով` տարբեր լեզուներով:

     Երիտասարդական փառատոնը պատրաստել է նաև մի շարք դասախոսություններ,  Café FM կոչվող մի նախաձեռնություն, որը կանցկացվի Կրակովի բոլոր համալսարաններում, հուլիսի 26-27-ը: Դասախոսություններն ուղղված կլինեն մի շարք թեմաների, ինչպիսիք են` մտորումը, սոցիալական խնդիրները, հավատը փորձարկելը, և այլն:  Կլինեն նաև ավելի փոքր միջոցառումներ՝ համերգներ, տեղի և ամբողջ աշխարհի արվեստագետներին  ներկայացնող արվեստի ցուցահանդեսներ, որոնք անցկացվելու են տարբեր վայրերում: Օրինակ, նկարիչ Եվգենիուս Մուշան կցուցադրի իր հետպատերազմյան, ուժեղ կրոնական արժեքներ պատկերող արվեստի գործը, ցուցադրության կդրվի ֆրանսիացի արվեստագետ Ջուլիան Ֆոքսի սրտաձև  խճանկարը, մի ուխտավորների մատնահետքերի ժողովածու, որը նա հավաքագրել է: Վերջին Համընդհանուր կաթողիկէ շարժումը կհյուրընկալի երիտասարդներին «Բնապահպանության գիշեր» կոչվող միջոցառմանը` Կրովոդերսկի այգում:  Երիտասարդական փառատոնի միջոցառումները կանցկացվեն ամբողջ քաղաքում, բայց միջոցառման հիմնական վայրերն են` Բլոնիա այգին, Կրակովի մարզադաշտը, Կոմ-Կոմ գոտու զարգացման կենտրոնը և Կրակովի գլխավոր համալսարանները, Յագելոնյան համալսարանը և Իգնատիոսի ակադեմիան:

    Թարգմանեց Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց