Հրապարակային ուկնդրություն, 22 հունիսի, 2016թ.
28 հունիսի, 2016թ.
«Երկար ճառեր արտասանելու անհրաժեշտություն չկա, երբ մենք կանգնում ենք Հիսուսի առջև, բավական է վստահության մի քանի խոսքեր»,- ասաց Ֆրանցիսկոս Պապը հրապարակային ուկնդրության ընթացքում, որը վերջինն էր ամառային ընդմիջումից առաջ: Սուրբ Հայրը խորհեց բորոտի պատմության մասին՝ ում Հիսուս մաքրեց, այս ավետարանական պատմությունը ևս մեկ առիթ էր` կոչ անելու «առնչվելու աղքատների հետ»,- միայն այդպես մենք կարող ենք «մաքրվել կեղծավորությունից»:
Հունիսի 22-ի հրապարակային ուկնդրությունը սովորական չէր. Սրբազան Քահանայապետի հետ միասին Սուրբ Պետրոս տաճարի գավիթ բարձրացան երիտասարդ աֆրիկացի ներգաղթյալների մի խումբ, ովքեր գտնվում են Ֆլորենցիայի «Կարիտաս» կազմակերպության խնամքի տակ: Սրբազան Հայրը նրանց հրավիրել էր, որ նրանք էլ 15.000 ներկա գտնվողների հետ միասին կարողանային լսել գթության խոսքեր՝ ոգեշնչված բորոտի մասին Ղուկասի Ավետարանական պատմությամբ:
«Եթե կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել». բորոտը Հիսուսին է բարձրացնում մարմնի և հոգու ապաքինման այս աղաչանքը, որովհետև նա երջանիկ չէր, քանի որ, իր հիվանդության պատճառով կեղտոտ էր համարվում և ստիպված էր հեռու մնալ մարդկանցից ու Աստծուց: Սակայն ամեն դեպքում նա չի համակերպվում իր վիճակի հետ և անգամ օրենք է խախտում ՝ Հիսուսին տեսնելու համար քաղաք մտնելով: Այս ամենը բորոտը անում է իր հավատքի ուժով:
«Նա ընդունում է Հիսուսի զորությունը, Ով ՝ ինչպես նա է վստահ, նրան բուժելու իշխանություն ունի: Այս հավատն էլ հանդիսանում է այն ուժը, որը թույլ տվեց նրան խախտելու բոլոր պայմանականություններն ու հանդիպում փնտրել Հիսուսի հետ. նա Նրան անվանում է Տեր Աստված՝ Նրա առաջ ծնկի իջնելով: Բորոտի աղաչանքը խոսում է այն մասին, որ, կարիք չկա երկար ճառեր արտասանելու, երբ մենք կանգնում ենք Հիսուսի առաջ: Բավականան են ընդամենը մի քանի վստահության խոսքեր Նրա ամենազորության ու բարեգթության մասին: Քեզ հանձնել Աստծո կամքին՝ նշանակում է ապավինել նրա անսահման ողորմությանը»:
Ինչու՞ մենք էլ Հիսուսին չդիմենք այնպես, ինչպես որ դիմեց բորոտը: Ֆրանցիսկոս Պապը կոչ արեց այդպես անել ամեն օր և կիսվեց իր սեփական փորձով.
«Գիշերը քնելուց առաջ ես մի կարճ աղոթք եմ արտասանում. «Տեր, եթե ուզում ես, մաքրիր ինձ» և հինգ անգամ ասում եմ «Հայր մերը»՝ հիշելով Հիսուսի յոթ վերքերը, չէ՞ որ, Հիսուս մեր վերքերը մաքրեց Իր վերքերով: Եթե ես եմ դա անում, ապա դուք նույնպես կարող եք ձեր տներում աղոթել. «Տեր, եթե ուզում ես, կարող ես ինձ մաքրել»՝ մտածելով Հիսուսի վերքերի մասին և մեկ անգամ արտասանելով «Հայր մերը» նրանցից յուրաքանչյուրի առաջ: Հիսուս ձեզ միշտ կլսի»:
Դրա հետ միաժամանակ ավետարանական պատմությունը մեր առաջ բաց է անում նաև Հիսուսի զգացումքները, Ում վրա մեծ տպավորություն գործեց բորոտի հավատը: Այն աստիճան, որ Նա ձեռքը մեկնեց և դիպչեց նրան՝ խախտելով Մովսեսի Օրենքը, որն արգելում է մոտենալ նման տեսակի հիվանդներին: Դա Պապի համար առիթ հանդիսացավ, որ խոսի մեր առօրյա կյանքի մասին, որը միշտ լուսավորվում է Հիսուսի ուսմունքներով.
«Որքա՞ն հաճախ ենք մենք հանդիպում աղքատներին: Մենք կարող ենք լինել կարեկցող, առատաձեռն, բայց որպես կանոն, մենք նրանց չենք դիպչում: Մենք մետաղադրամ ենք տալիս աղքատին, սակայն խուսափում ենք նրա ձեռքին դիպչելուց՝ մոռանալո՜վ, որ դա Հիսուսի՛ մարմինն է: Հիսուս մեզ սովորեցնում է չվախենալ դիպչել աղքատներին ու մերժվածներին, քանի որ, Նա նրանց մեջ է բնակվում: Աղքատներին դիպչելը կարող է մաքրել մեզ կեղծավորությունից և արթնացնել հոգատարություն նրանց վիճակի համար»:
Դիպչել աղքատներին, դա Ֆրանցիսկոս Պապի ամենահարգելի ժեստերից մեկն է: Այսօրվա «աղքատները», մերժվածները հանդիսանում են նաև այն երիտասարդները, մարդիկ, ովքեր, օրինակ, գտնվում էին Պապի կողքին ուկնդրության ժամանակ` աֆրիկացի ներգաղթյալները: «Շատերը կարծում են, որ նրանք պետք է մնային իրենց տներում,- նշեց Սուրբ հայրը,- բայց դա նրանց համար կլիներ տառապանքի վայր»:
«Նրանք մեր փախստականներն են, սակայն շատերը կարծում են, որ նրանց պետք է հեռացնել: Խնդրում եմ ձեզ, նրանք նույնպես մեր եղբայրներն են: Քրիստոնյաները ոչ մեկին չեն բացառում, նրանց մոտ բոլորի համար տեղ կա, նրանք ներս են թողնում բոլորին»:
Իր բորոտի մասին խոհերի վերջում Սրբազան Հայրը ասաց, որ բուժումից հետո Հիսուս խնդրում է նրան սրա մասին ոչ մեկին չասել, այլ գնալ և ցույց տալ քահանային: Հիսուսի այս կարգադրման մասին Ֆրանչիսկոս Պապը երեք հետևություն է անում.
1.Մեր մեջ գործող բարությունը չի փնտրում զվարճություն,
2.Ապաքինված մերժվածի վերականգնումը ավարտվում է հասարակության մեջ 3.Ապաքինումը դառնում է Հիսուսի վկայությունը:
Բարեգթությունը ապաքինում է արմատից, ընդգծեց Սրբազան Հայրը.
«Կարեկցանքի զորությամբ, որի շնորհիվ Հիսուս բուժեց բորոտին, այդ մարդու հավատը բացվեց՝ առաքելության համար: Նա հեռացված էր, իսկ հիմա նա մեզանից մեկն է»:
Բորոտի աղոթքը մեզ պետք է խրախուսի դիմել Աստծուն գիտակցելով մեր աղքատությունը և չծածկել այն «լավ վարվելաձևով»: Այս կոչով Պապը ավարտում է հրահանգը իր հոտին՝ բոլորի հետ միասին կրկնելով օրվա աղոթքը. «Տեր, եթե ուզում ես, կարող ես ինձ մաքրել» :
Հանդիպման վերջում Պապը շնորհակալություն հայտնեց «ողորմության Վիլլան» հիմնադրողներին ի հանձս Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոցի՝ ապաստարան անօթևանների համար, որի մասին հոգ է տանում Սուրբ Էգիդիայի համայնքը, – դա Ողորմության Հոբելյանի ևս մեկ նշան է:
Ռադիո Վատիկանից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը