• Համբարձման տոն. «Եթե Ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ» (Հովհ. 16:7)

    «Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»


    6 մայիսի, 2016թ.

     

     

    2016թ․ մայիսի 5-ին հայ Կաթողիկէ Եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որը նվիրված է Հիսուս Քրիստոսի հարության օրվանից քառասուն օր հետո Հիսուս Քրիստոսի երկինք համբարձվելու հիշատակին: Համբարձումը նշանավորում է Հիսուս Քրիստոսի երկրային առաքելության ավարտը:

    13184643_1005799966168644_1244481005_o

    Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ մայր տաճարում նախ  կատարվեց  երեկոյան ժամերգություն, ապա մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ՝ ձեռամբ Արժ. Տեր Գրիգոր ավ․ քհն․ Մկրտչյանի:

     

    Քարոզի ժամանակ Տեր Գրիգորն ասաց հետևյալը.

     

    «Սիրելի հավատավոր ժողովուրդ, այսօր ամբողջ Հայաստանեայց եկեղեցիներում մենք նշում ենք մեր Տերոջ` Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Համբարձումը: Անցան այն օրերը, երբ մենք իրար հանդիպելով մշտապես միմյանց ավետիս էինք տալիս, ասելով. «Քրիստոս Հարեաւ ի մեռելոց» …

     

    Հիսուս Քրիստոսը Հարությունից հետո քառասուն օր երկրի վրա մնալով, իր վերջին պատգամները, հորդորներն ու օրհնությունները  տվեց իր առաքյալներին և ժամանակը հասավ, որ Նա պիտի Համբարձվեր երկինք և փառավորապես նստեր Հայր Աստծո աջ կողմում: Դուք լսեցիք, ըստ Գործք առաքելոցի, մինչ աշակերտները զարմացած ու այլայլված երկինք էին նայում, նրանց երկու սպիտակազգեստ հրեշտակներ են երևում և ասում.«Ով գալիլիացիներ, ինչու կանգնած նայում եք երկնքին, այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք նրա երկինք գնալը» (Գործք 1.11):

    13184817_1005799929501981_250133612_o

    Հիսուս ասում է. «Երանի նրանց, որոնք չտեսան, բայց հավատացին»: Եվ ահա աշակերտները, ովքեր այդ վիճակի մեջ կանգնած էին, և Հիսուս ներս է մտնում և տալիս է հետևյալ Ավետիսը. «Խաղաղություն Ձեզ», քանի որ առաքյալների սրտերն ու  մտքերը փոթորկված էին, որովհետև նրանք  վախ ու կասկած ունեին իրենց մեջև: Հիսուս այդ խաղաղությամբ, ցանկացավ, որպեսզի հանդարտվի ու խաղաղանա նրանց սրտերն ու հոգիները:

     

    «Խաղաղություն ընդ ձեզ, իմ եղբայրներ» ապա խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա. ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացեք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»:

     

    Սիրելի հավատավոր ժողովուրդ, մենք պետք է ունենանք ամուր հավատ, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր հավատը և մեր սիրով ընդունենք Հիսուս Քրիստոսին մեր մեջ».

    իր խոսքը եզրափակեց Տեր Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանը:

     

    Այլ համայնքներում

     

    13095812_1066005873438701_4741519082932578579_n 13096147_1066006190105336_6188304524658476336_n 13124973_1068419409864014_3537759905730150633_n 13139337_1066007516771870_4404267937382457954_n

     

    13087104_660740754065374_6159305663166957997_o 13119915_660740864065363_2004758185401820425_o

     

    Լիլիթ Մկրտչյան

     

Օրացույց

Օրացույց