Յիշատակ արդարոց օրհնութեամբ եղիցի
11 փետրվարի, 2016թ.
2016թ. փետրվարի 11-ի առավոտյան ի Տեր հանգչեց Անարատ Հղության հայ քույրերի միաբանության առաքինազարդ Քույր Աղվիթա Տեր-Ղուկասյանը, 94 տարեկանում:
Քույր Աղվիթա Տեր-Ղուկասյանը ծնվել է Հալեպում: Որպես միաբան, երկար տարիներ ծառայել է Միացյալ Նահանգներում: 2015 թ. հուլիսին եկել է Հայաստան, որտեղ էլ անցկացրել է իր կյանքի վերջին օրերը:
2016թ.փետրվարի 13-ին Քույր Աղվիթա Տեր- Ղուկասյանի աճյունը կտեղափոխվի Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ 11:00-ին կմատուցվի Սբ. Պատարագ, որից հետո տեղի կունենա թաղման արարողությունը: Մարմինը կամփոփվի Գյումրիի թիվ 2-րդ գերեզմանատանը: