Բաժիններ՝ Նորություններ
  • Պապը երանացրեց 124 կորեացի նահատակների

    Պապը երանացրեց 124 կորեացի նահատակների


    Օգոստոսի 16-ին Սրբազան Քահանայապետը Սեուլում Կաթողիկե Եկեղեցու երանելիների շարքն է դասել Կորեայում քրիստոնեության քարոզչության համար նահատակված Պողոս Յան Չի Չխունին և նրա 123 ընկերներին: Երանացման Սբ. Պատարագին ներկա է եղել մոտ 800.000 մարդ: Քահանայապետն իր քարոզում ուշագրավ է համարել այն փաստը, որ քրիստոնեությունը Կորեայում չի տարածվել միսիոներության միջոցով. կորեացի ժողովուրդն ինքն է սկսել հետաքրքրվել քրիստոնեությամբ և Հիսուսին ընդունել է իր սրտում: Կաթողիկեների նահատակությունները Կորեայում տեղի են ունեցել 18-19-րդ դարերում, այդ նահատակությունների սերմերը պտուղ են տվել հետագայում՝ հաստատելով Կորեայի Կաթողիկե Եկեղեցին: Քրիստոնեական հավատքը միշտ էլ սպառնալիքի տակ է աշխարհում.փորձում են Ավետարանի արմատական պահանջները հարմարեցնել դարի ոգուն, կասկածի տակ են դնում հավատքը, նկատել է Քահանայապետն ու պատգամել է երանացված նահատակների օրինակով հավատարիմ մնալ Ավետարանին և կյանքում առաջնային տեղ հատկացնել միշտ Հիսուս Քրիստոսին և Նրա Ավետարանին:

Օրացույց

Օրացույց


Recent Comments