«Մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչ է սովորեցնում Եկեղեցին, բայց և պետք է խուսափենք գետտոյի մտածելակերպից»:
7 հոկտեմբերի, 2015թ.
Վատիկանում ամեն օր մամլո ասուլիս է հրավիրվում՝ տեղեկատվություն տրամադրելու համար 2015թ. հոկտեմբերի 4-25-ը տեղի ունեցող Եպիսկոպոսաց սինոդի նիստերի ընթացքում քննարկվող թեմաների և առաջարկների մասին:
Հոկտեմբերի 6-ի ասուլիսի ժամանակ Սուրբ Աթոռի մամլո խոսնակ Հ. Ֆեդերիկո Լոմբարդին հայտնեց, որ Սրբազան Պապը սինոդականներին հիշեցրել է, որ սինոդի ընթացքում Կաթողիկէ Եկեղեցու վարդապետությունը հարցականի տակ չի դրվում, և որ սինոդը միայն մեկ հարցի՝ միայն ապահարզանով բաժանվածներին ու երկրորդ անգամ քաղաքացիական ամուսնությամբ ապրողներին Սբ. Հաղորդություն տալու մասին, չէ, այլև ընդգրկում է ընտանիքի հետ կապված շատ այլ հարցեր ևս, օրինակ՝ հավատքի փոխանցումը սերնդե սերունդ, գաղթ, ընտանեկան բռնություն, պատերազմ, աղքատություն, բազմամուսնություն:
Առաջարկներ են եղել առ այն, որ եկեղեցական լեզուն ավելի բաց լինի, հատկապես Ողորմության տարվա ընթացքում: «Համասեռամոլները մեր զավակներն են և դուստրերը, եղբայրներն ու քույրերը, մերձավորներն ու գործընկերները».ասել է Սուրբ Աթոռի մամլո գրասենյակի աշխատակից Հ. Թոմաս Ռոզիկան: Այդ մարդիկ ևս Եկեղեցու մի մասն են, բայց Պսակ կարելի է անվանել բացառապես տղամարդու և կնոջ՝ Սբ. Խորհրդով սրբագործված ամուսնական կապը.այս է սովորեցնում Եկեղեցին:
Առաջարկ է եղել Ողորմության տարվա ընթացքում թույլատրել նաև Ապաշխարության խորհրդի ընդհանրական արձակման կարգը:
Բոլոր եպիսկոպոսները համակարծիք են առ այն, որ Եկեղեցու վարդապետության և արդի մշակույթի միջև կա բաց, որ Եկեղեցին պետք է ճանապարհներ գտնի աշխարհի հետ երկխոսության մեջ մտնելու: «Մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչ է սովորեցնում Եկեղեցին, բայց և պետք է խուսափենք գետտոյի մտածելակերպից».ասել է Հասարակական հաղորդակցության պապական խորհրդի նախագահ Արքեպս. Մարիա Չելլին:
«Մենք ուզում ենք Հիսուսի հետ միասին նայել աշխարհին: Երկրորդ քայլը կլինի աշխարհի դրության ոմորմած գնահատականը, իսկ վերջին փուլը կլինի մեր պատասխանը՝ մարդկանց սպասումներին, աշխարհի ակնկալիքներին».ասել է Կարդինալ Պոլ Անդրո Դյուրոշէն:
Կարդինալ Դի Նարդոն էլ Ռադիո Վատիկանի հետ հարցարզույցի ընթացքում ասել է, որ Եկեղեցին կանոնավոր հովվական աշխատանք պետք է տանի ընտանիքների հետ՝ հատկապես միասնական կյանքի առաջին 10 տարիների ընթացքում: