Գերհ. Հ. Գէորգ ծ.վ. Ասատուրյանի՝ մոտ օրերս կայանալիք եպիսկոպոս ձեռնադրության մասին կտեղեկացնենք առանձին:
7 սեպտեմբերի, 2015թ.
Ըստ Հռոմի Սուրբ Աթոռի 2015թ. սեպտեմբերի 5-ի պաշտոնական հայտարարության, Հայ Կաթողիկէ Եկեղեցու սինոդը ընտրել է նոր եպիսկոպոս՝ Գերհ. Հ. Գէորգ ծայրագույն վարդապետ Ասատուրյանին, ով ստանձնելու է Բեյրութի պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոսի պաշտոնը՝ որպես Դրան Եպիսկոպոս:
Գերհ. Հ. Գէորգ ծ.վ. Ասատուրյանի կենսագրականը
Ծնվել է 1961թ. ապրիլի 29-ին, Սիրիայում՝ Գամիշլիում:
1972-80թթ. սովորել է Զմմառի վանքի «Սուրբ Միքայել. Նորընծայարանում, 1980-85թթ.՝ Հռոմի դոմինիկյան հայրերի Angelicum համալսարանում, 1985-86թթ. Հռոմի լաթերանյան քահանայապետական համալսարանում մասնագիտացել հովվական աստվածաբանության մեջ:
1986թ. ձեռնադրվել է քահանա և դարձել Զմմառի պատրիարքական կղերի միաբանության անդամ:
Ձեռնադրվելուց անմիջապես հետո նշանակվել է Զմմառի «Սուրբ Միքայել» նորընծայարանի փոխտեսուչ:
1986-2007թթ. վարել է Լիբանանի կաթողիկէ «Եղբայրասիրության ձայն» ռադիոկայանի հայկական բաժինը:
1987թ. նշանակվել է Բեյրութի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Եղիա աթոռանիստ եկեղեցու փոխժողովրդապետ և պատրիարքական թեմի ատյանի քարտուղար, պատրիարքարանի ներքին մատակարար:
1988-2007թթ. եղել է Բեյրութի աթոռանիստ եկեղեցու ժողովրդապետը:
1994-2006թթ. վարել է հայ կաթողիկէ պատրիարքական ատյանի դատավորի պաշտոնը, եղել նաև Լիբանանի Կարիտասի Ժեիթաուի մասնաճյուղի պատասխանատուն:
2007թ. նշանակվել է Փարիզի Սուրբ Խաչ և Արնուվիլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների ժողովրդապետ և այդ պաշտոնում ծառայել մինչև 2015թ. սեպտեմբերի 5-ը՝ եպիսկոպոս ընտրվելը: