• Սուրբ Աթոռը հստակ քայլեր է ձեռնարկում Միջերկրականի ողբերգական դեպքերը կանխելու ուղղությամբ

    Սուրբ Աթոռը հստակ քայլեր է ձեռնարկում Միջերկրականի ողբերգական դեպքերը կանխելու ուղղությամբ


    14 մայիսի, 2015թ.

     

    Ինչպես հայտնում է Radio Vatican-ը,

     

    Հռոմի Սուրբ Աթոռը խսիտ մտահոգված լինելով Միջերկրական ծովում փախստականների ողբերգական դեպքերով, ֆորում է հրավիրել Աֆրիկայում ծառայող իր բոլոր դիվանագետների մասնակցությամբ՝ քննարկելու ստեղծված վիճակը և գաղափարներ տալու՝ խնդրի լուծման ուղիներ գտնելու համար:

     

    Հիշեցնեմ, որ այս տարվա ընթացքում Միջերկրական ծովի ջրերում խեղդվել է արդեն մոտ 1700 մարդ.այս թիվը մոտ 50 անգամ գերազանցում է 2014թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ճգնաժամը աստիճանաբար ահագնանում է: 2015թ. ապրիլի 18-ին խորտակվեց մոտ 700 փախստականներով մի նավ: Փրկվեց միայն 28 մարդ, դիակների փնտրտուքը դեռ շարունակվում է: Գրեթե ամեն շաբաթ գրանցվում է մի նոր ողբերգական դեպք:

     

    Փախստականները փախչելով իրենց երկրներում ստեղծված ծանր պայմաններից՝ դառնում են հանցագործների թիրախ: Փախնում են հիմնականում աֆրիկյան երկրներից են՝ Էրիտրեայից, Լիբիայից, Եգիպտոսից, Նիգերիայից, Նիգերից, Չադից և այլն, որտեղ զինված հակամարտություններ կան:

     

    Դիվանագետների ֆորումը նախաձեռնել են Արդարության և խաղաղության ու Գաղթականների պապական խորհուրդները: Արդարության և խաղաղության պապական խորհրդի նախագահ կարդինալ Փիթեր Թրքսոնը հայտնել է, որ ֆորումի մասնակից դիվանագետները ֆորումի առաջարկները տանելու են աֆրիկյան երկրների ղեկավարներին, որոնք լռում են և ոչինչ չեն ձեռնարկում իրենց փախստականներին օգնելու համար: Միայն Եգիպտոսի ղեկավարությունն է խոսել խնդրի լուծման անհրաժեշտության մասին:

Օրացույց

Օրացույց