«Զինվորականները պատասխանատվություն են կրում այն գործողությունների համար, որոնք խախտում են անձերի և ժողովուրդների իրավունքները»:
Կաթոլիկը ոչ միայն կարող է լինել պացիֆիստ (խաղաղասեր), այլ նաև պարտավոր է քարոզել խաղաղություն և ցանկացած հակամարտություն լուծել խաղաղ ճանապարհով: Քրիստոնյան կոչված է մերժելու ցանկացած բռնություն և ժխտելու պատերազմը՝ որպես քաղաքական խնդիրների լուծման միջոց:
Ինչ վերաբերում է զինվորական ծառայությանը, ապա Կաթողիկէ Եկեղեցու Ուսմունքի համաձայն, ամեն ոք, ով ծառայում է ԶՈւ, կոչված է պաշտպանել բարությունը, ճշմարտությունը և արդարությունը: Ընդորում բոլոր նրանք, ովքեր ծառայում են ԶՈւ, ընդգվծած է Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի կանոնագրքի 503-րդ կետում, հրամանը չկատարելու բարոյական իրավունք ունեն, եթե այն համարվում է հանցագործություն ժողովուրդների իրավունքների և համընդհանուր սկզբունքների դեմ: Զինվորականները պատասխանատվություն են կրում այն գործողությունների համար, որոնք խախտում են անձերի և ժողովուրդների, կամ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Սոցիալական ուսմունքի մեջ գրված է, որ նման գործողություններն անհնար է արդարացնել՝ պատճառաբանելով, որ ընդամենը վերադասի հրամանն է կատարել:
Ավելին, «Նրանք, ովքեր խոսուփում են զինվորական ծառայությունից, որովհետև նրանց խիղճը հրամայում է հրաժարվել ուժի կիրառումից կամ էլ մասնակից չլինել որևէ կոնկրետ հակամարտությանը, սակայն ծառայությունը պարտադիր է, ապա նրանք պետք է պատրաստ լինեն ու անցնեն այլընտրանքային ծառայության»: Նույնիսկ «Gaudium et spes» սահմանադրության մեջ է հիշատակվում պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի մասին. «Արդար է, երբ օրենքները մարդասիրական շրջահայեցություն են ցուցաբերում նրանց նկատմամբ, ովքեր՝ խղճի նկատառումներից ելնելով, հրաժարվում են զենք կրելուց. թող նրանք այլընտրանքային որևէ ծառայություն ընտրեն՝ մարդկային հասարակությանը ծառայելու համար» (GS 79):
(Ռադիո Վատիկանի արխիվից, հեռարձակվել է 2015 թվականի օգոստոսի 10-ին)
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը