Յուրաքանչիւր պատերազմ խորհրդանիշն է սպառողական մշակոյթի
Այս տեքստը հայերէն է թարգմանուել Zenit.org կայքի անգլերէն հրապարակուած տեքստից եւ տրամադրուել այս կայքին Գերհ. Հ. Անտոն ծ.վրդ. Թոթոնջեանի կողմից
Սրբազան Քահանայապետի ուղերձը՝ դիվանագիտական մարմիններին:
Այս ուղերձը Վատիկանը հրապարակել է 2015թ. տարեմուտի առիթով: Ունկնդրությունը տեղի է ունեցել Վատիկանի Առաքելական Պալատում:
Ձերդ Գերազանցություննե՛ր, Տիկնա՛յք և Պարոնա՛յք
Շնորհակալություն եմ ձեր ներկայության համար այս ավանդական հանդիպմանը, որը յուրաքանչյուր նոր տարվա սկզբին ինձ թույլ է տալիս փոխանցել ձեզ, ձեր ընտանիքներին և ժողովրդին, ում դուք ներկայացնում եք, իմ ի սրտե ողջույները և լավագույն մաղթանքները: Բարի խոսքերի համար հատկապես շնորհակալ եմ ձեր ատենապետ՝ դեսպան Ժան-Կլոդ Միշելին, որոնք բոլորի անունից ուղղված էին ինձ, և ձեզանից յուրաքանչյուրին շնորհակալություն եմ հայտնում՝ երկրների և միջազգային կազմակերպությունների միջև հարաբերությունների, փոխգործակցության ոգին խթանելու ձեր հաստատուն ջանքերի համար, որ ներկայացնում եք դուք և Սուրբ Աթոռը:
Անցյալ տարվա ընթացքում այդ հարաբերությունները ավելի են ամրացել՝ Հռոմում տեղակայված դեսպանատների աճով և նոր երկկողմանի համաձայնագրերի ստորագրմամբ, սովորական՝ ինչպես անցած հունվարին Կամերունի հետ կնքած համաձայնագրերն էր, և հատուկ՝ ինչպես Մալթայի և Սերբիայի հետ կնքած համաձայնագրերը:
Այսօր ուզում եմ կրկնել մեզ համար շատ հարազատ մի բառ. խաղաղությո՛ւն: Այն մեզ գալիս է հրեշտակների դասի կողմից, ովքեր այն հռչակեցին Սուրբ Ծննդի գիշերը, որպես Աստծո թանկարժեք պարգեւ, (հմմտ.՝ Ղուկ. 2,14), եւ միևնույն ժամանակ, որպես անձնական և հասարակական պատասխանատվություն, որը հրավիրում է մեզ հանձնառության և հոգածության: Բայց խաղաղության հետ միասին Սուրբ Ծննդյան մսուրի պատկերը մեզ պատմում է մեկ այլ ողբերգական իրականության մասին՝ մերժման մասին: Որոշ սրբապատկերներում՝ և՛ Արևելքում, և՛ Արևմուտքում,- օրինակի համար մտածում եմ Անդրեյ Ռուբլյովի Սուրբ Ծննդյան հրաշալի սրբապատկերի մասին,- Մանուկ Հիսուսը ներկայացված է ոչ թե մսուրի մեջ պառկած, այլ գերեզմանում: Սրբապատկերը, որը նպատակ ունի միմյանց կապել քրիստոնեական երկու գլխավոր տոները՝ Սուրբ Ծնունդը և Ս. Հարությունը, ցույց է տալիս, որ այս նորածնի ուրախ ընդունումը անբաժանելի է Հիսուսի կյանքի ամբողջ դրամայից, Նրա նվաստացումից և մերժումից, նույնիսկ խաչի վրա մահվանից:
Սուրբ Ծննդյան պատմությունները մեզ ցույց են տալիս մարդկության քարացած սիրտը, որը դժվարանում է ընդունել Մանուկին: Հենց սկզբից նա մի կողմ է նետված, ցրտին դրսում թողնված, ստիպված է ծնվել ախոռում, քանի որ պանդոկում տեղ չէր գտնվել նրա համար (հմմտ.՝ Ղուկ. 2, 7): Եթե Աստծո Որդու հետ այսպես վարվեցին, ապա, որքան ավելի շատ են դեպքերը մեր եղբայրների և քույրերի հետ: Մերժումն այն վերաբերմունքն է, որը կրում ենք մենք բոլորս. այն ստիպում է մեզ նայել մեր մերձավորին ոչ որպես եղբոր կամ քրոջ, ով պետք է ընդունվի, այլ որպես մեր ուշադրությանն անարժան մեկին, մրցակցին, կամ որեւէ մարդու, որ հակառակ է մեր կամքին: Սա այն մտածելակերպն է, որը նպաստում է «սպառողական մշակույթին», որը ոչինչ և ոչ մեկին չի խնայում. բնությանը, բանական արարածներին, նույնիսկ նույն ինքն Աստծուն: Այն ծնունդ է տալիս մի մարդկության, որը լի է ցավով և շարունակ պառակտված է ամեն տեսակ հակասություններից ու անընդհատ լարվածությունից:
Ավետարանական մանկության պատմություններում սրա խորհրդանշական պատկերը Հերովդես թագավորն է: Հերովդեսը զգալով իր հեղինակությունը՝ Մանուկ Հիսուսի սպառնալիքի տակ, հրամայում է սպանել Բեթղեհեմի բոլոր մանուկներին: Մենք անմիջապես մտածում ենք Պակիստանի մասին, որտեղ մեկ ամիս առաջ ավելի քան հարյուր երեխաներ կոտորվեցին անասելի դաժանությամբ: Ես ցանկանում եմ իրենց ընտանիքներին հղել իմ անձնական ցավակցությունները և վստահեցումը՝ իմ շարունակական աղոթքների, շատ անմեղ մարդկանց համար, ովքեր զոհվեցին:
Մերժման անհատական չափն անխուսափելիորեն ուղեկցվում է սոցիալականով, մերժման մշակույթով, որը խզում է մարդկային ամենախորը և ամենասերտ կապերը՝ տանելով հասարակության քայքայմանը և ծնելով բռնություն ու մահ: Այս ամենի ցավոտ վկայությունը տեսնում ենք ամենօրյա նորություններով հաղորդվող պատահարներում. ոչ պակաս են Փարիզում մի քանի օր առաջ տեղի ունեցած ողբերգական սպանությունները: «Ուրիշները» «այլեւս չեն դիտվում որպես հավասար արժանապատվություն ունեցող էակներ, որպես մեզ հավասար մարդկային բնություն ունեցող եղբայրներ կամ քույրեր, այլ՝ որպես առարկաներ»(2015 թվականի Խաղաղության Համաշխարհային Օրվա Պատգամ, 8 դեկտեմբեր 2014, 4):
Կորցնելով իրենց անկախությունը, մարդիկ դառնում են ստրուկ՝ թե՛ վերջին քմահաճույքների, թե՛ իշխանության, թե՛ փողի, թե՛ նույնիսկ կրոնի շեղված ձևերի: Վերջերս, Խաղաղության Համաշխարհային Օրվա իմ Պատգամում նշել եմ, որ սրանք վտանգներ են, որոնք կապված են այսօրվա ստրկության բազմաթիվ ձևերի հետ: Նրանցից բոլորը ծնվում են կոռումպացված սրտից, մի սիրտ, որն ի վիճակի չէ ճանաչել կամ գործել բարին, հետևել խաղաղությանը:
Մերժողական մտածելակերպի ողբերգական հետևանքները, եւ երբեք չավարտվող ու տարածվող հակամարտություններում այս «ստրկացման մշակույթը» տխրեցնում է մեզ (նույն տեղում, 2): Ինչպես մի իսկական համաշխարհային պատերազմ, թեեւ տարբեր ձևերով եւ հաճախականությամբ, սրանք ազդում են մեր աշխարհի մի շարք տարածքների վրա՝ սկսած մերձավոր Ուկրաինայից, որ դարձել է պատերազմի դրամատիկ թատերաբեմ: Հույս ունեմ, որ երկխոսության միջոցով կամրանան ներկա թշնամությանը վերջ դնելու ջանքերը, և ներգրավված կողմերը միջազգային օրենքի նկատմամբ հնարավորինս շուտ կլցվեն հարգանքի նոր ոգով՝ ձեռնարկելով փոխադարձ վստահության և եղբայրական հաշտեցման միջոցներ՝ ներկայիս ճգնաժամին վերջ դնելու նպատակով:
Իմ մտքերն ամենից առաջ ուղղվում են դեպի Մերձավոր Արևելք, սկսած Հիսուսի սիրելի երկրից, որտեղ այցելելու ուրախությունն ունեցա անցած մայիսին, և, որի խաղաղության համար անընդհատ աղոթում ենք: Մենք արեցինք սա անսովոր ուժգնությամբ՝ Իսրայելի այդ ժամանակվա նախագահ՝ Շիմոն Պերեսի և Պաղեստինի նախագահ՝ Մահմուդ Աբբասի հետ միասին՝ ներշնչված այն վստահ հույսով, որ երկու կողմերի միջև բանակցությունները կհանգեն բռնության ավարտին և լուծմանը, որը կարող է հնարավորություն տալ պաղեստինցիներին եւ իսրայելցիներին վերջապես ապրել խաղաղության մեջ՝ հստակ հաստատված և միջազգայնորեն ճանաչված սահմաններում, այդպիսով իրականացնելով «երկու պետական լուծում»:
Մերձավոր Արևելքը ողբերգականորեն ներգրավված է այլ հակամարտությունների մեջ, որոնք իրենց ահաբեկող հետևանքներով շատ երկար տևեցին, պատճառներից մեկն էլ Սիրիայում և Իրաքում տարածված արմատական ահաբեկչությունն է: Այս երևույթը հետևանք է Աստծո նկատմամբ կիրառված «սպառողական մշակույթի»: Կրոնական արմատականությունը, նույնիսկ նախքան մարդկանց վերացնելը՝ սարսափելի սպանություններ իրականացնելով, վերացնում է Աստծուն, դարձնելով Նրան զուտ գաղափարական պատրվակ: Նման անարդար ագրեսիայի դեմ,- որը նաև ցնցում է քրիստոնյաներին և տարածաշրջանում այլ էթնիկ կամ կրոնական խմբերին, օրինակ եզիդիներին,- անհրաժեշտ է միաձայն մի պատասխան, մի պատասխան, որը միջազգային օրենքի շրջանակում կարող է վերջ դնել բռնության գործողությունների տարածմանը, վերականգնել ներդաշնակությունը և բուժել ընթացիկ հակամարտությունների հասցրած խորը վերքերը: Այստեղ, ձեր ներկայությամբ, կոչ եմ անում բոլոր միջազգային հանրությանը, ինչպես նաեւ ներգրավված համապատասխան կառավարություններին՝ ձեռնարկել խաղաղություն հաստատելու հստակ քայլեր և պաշտպանելու նրանց, ովքեր պատերազմի և հալածանքի զոհ են դարձել՝ իրենց տներից և բնակավայրերից դուրս քշված: Սուրբ Ծննդից կարճ ժամանակ առաջ գրած իմ նամակով փորձեցի արտահայտել իմ անձնական մտերմությունը և իմ խոստումը՝ աղոթելու Միջին Արևելքի բոլոր քրիստոնեական համայնքների համար: Նրանք հավատքի և քաջության անգին վկաներն են, քանի որ որպես խաղաղություն, հաշտություն և զարգացում կերտողներ, հիմնական դերակատարություն ունեն այն քաղաքացիական հասարակություններում, որոնց մաս են կազմում: Մերձավոր Արևելքն առանց քրիստոնյաների կլինի խանգարված և խեղված Միջին Արևելք: Հորդորելով միջազգային հանրությանն անտարբեր չմնալ այս իրավիճակի նկատմամբ, արտահայտում եմ իմ հույսը, որ կրոնական, քաղաքական և մտավորական ղեկավարները՝ հատկապես մահմեդական համայնքների, կդատապարտեն կրոնի բոլոր արմատական և ծայրահեղական մեկնաբանությունները, որոնք փորձում են արդարացնել այսպիսի ոճրագործությունները:
Ցավոք, նման դաժանության գործողությունները, որոնք ոչ հաճախ են առանձնացնում զոհերին աղքատներից և առավել խոցելիներից, կան նաև աշխարհի այլ մասերում: Մասնավորապես մտածում եմ Նիգերիայի մասին, որտեղ բռնի գործողությունները շարունակվում են անխտրականորեն հարվածել. և այնտեղ կա առևանգման ողբերգական երևույթի հաստատուն աճ, հաճախ երիտասարդ աղջիկները տարվում են մարմնավաճառության առարկաներ դարձվելու: Սա գարշելի՛ առևտուր է, որը չպետք է շարունակվի: Սա մի դժբախտություն է, որը պետք է արմատախիլ անել, քանի որ այն հարվածում է մեզ բոլորիս՝ սկսած առանձին ընտանիքներից մինչև ողջ միջազգային հանրություն (հմմտ՝. Սուրբ Աթոռի Ուղերձը Նոր Հավատարմագրված Դեսպաններին, 12 Դեկտեմբեր 2013 ):
Ես նաև մտահոգությամբ եմ նայում քաղաքացիական հակամարտություններին, որոնք տեղի են ունենում Աֆրիկայի տարբեր մասերում՝ սկսած Լիբիայի ներիշխանական պատերազմի պատճառով կործանումներին, որոնք անասելի տառապանք են պատճառում իրենց ժողովուրդներին՝ ծանր անդրադարձ ունենալով տարածաշրջանի նուրբ հավասարակշռության վրա: Ես մտածում եմ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության ցավալի իրավիճակի մասին, որտեղ, տխուր է ասել, ապագա խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում կառուցել ձգտողողների բարի կամքի ջանքերը հանդիպեցին դիմադրության ու եսասեր կուսակիցների շահերին: Սա ժողովրդի հույսը կորցնելու վտանգն է, ով այնքան շատ է համբերել, ով ձգտում է կերտել իր ազատ ապագան: Առանձնահատուկ մտահոգության է արժան նաև Հարավային Սուդանի իրավիճակը և Սուդանի որոշ տարածքներ, Աֆրիկայի թերակղզին և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, որտեղ քաղաքացիական անիշխանության աճ կա, և հազարավոր մարդիկ՝ ներառյալ կանայք և երեխաները, ստիպված են փախչել կամ դիմանալ ծայրահեղ նեղությունների պայմաններին: Ես բարձրաձայնում եմ իմ հույսը, առանձին կառավարությունների եւ միջազգային հանրության միասնական հանձնառության մասով, և կոչ անում՝ վերջ դնել պայքարի, ատելության և բռնության ամեն մի ձևի և հետամուտ լինել հաշտեցման, խաղաղության և անձի անսահման արժանապատվության պաշտպանությանը:
Չենք կարող անտեսել այն փաստը, որ պատերազմներն իրենց մեջ կրում են մեկ այլ սարսափելի հանցագործություն՝ բռնաբարության հանցագործությունը: Սա շատ ծանր հանցագործություն է կանանց արժանապատվության դեմ, ովքեր ոչ միայն մարմնապես են բռնության ենթարկվում, այլև հոգեպես, արդյունքում դժվար է ջնջել վերքը, ինչպես նաև հասարակության վրա դրա ազդեցությունները: Ցավոք, նույնիսկ պատերազմական իրավիճակներից դուրս, բավականին շատ կանայք այսօր բռնության զոհ են դառնում:
Յուրաքանչյուր հակամարտություն և պատերազմ խորհրդանիշն է սպառողական մշակույթի, քանի որ մարդկանց կյանքը միտումնավոր ճնշված է իշխանություն ունեցողների կողմից: Եվ դեռ, այդ մշակույթը թեժանում է մերժման ավելի նուրբ ու նենգ ձևերից: Կարծում եմ՝ առաջին հերթին հիվանդները պիտի բուժվեն. նրանք հաճախ մի կողմ են գցվում կամ մեկուսացվում՝ ինչպես բորոտները Ավետարանում: Մեր օրերի բորոտների թվում մենք կարող ենք հաշվել զոհերին՝ նոր և սարսափելի Էբոլա համաճարակի տարածման` հատկապես Լիբերիայում, Սիեռա Լեոնեում և Գվինեայում, որն արդեն խլել է ավելի քան վեց հազար մարդկանց կյանք: Այսօր ես ցանկանում եմ հրապարակավ գովաբանել և շնորհակալություն հայտնել առողջապահության թե՛ կրոնավոր, թե՛ կամավոր աշխատողներին, ովքեր ամեն հնարավոր կերպով օգնում են հիվանդներին և նրանց ընտանիքներին, հատկապես որբ երեխաներին: Միևնույն ժամանակ, ես կրկին կոչով դիմում եմ ողջ միջազգային հանրությանը՝ որպեսզի հիվանդներին տրամադրվի համարժեք մարդասիրական օգնություն և համատեղ ջանքեր ներդրվի հիվանդության դեմ պայքարելու համար:
Պատերազմի և հիվանդության պատճառով մի կողմ նետած կյանքերի հետ միասին կան նաև բազմաթիվ փախստականներ և տեղահանված անձիք: Եվ դարձյալ իրականությունը կարելի է գնահատել Հիսուսի մանկության մասին խորհելով, նրա, ով լույս է սփռում սպառողական մշակույթի մեկ այլ ձևի վրա, որը վնասում է հարաբերությունները և հանդիսանում է հասարակության քայքայման պատճառ: Իսկապես, Հերովդեսի դաժանության պատճառով Սուրբ Ընտանիքը ստիպված էր փախչել Եգիպտոս, և կարողացավ վերադառնալ միայն մի քանի տարի անց (հմմտ՝. Մատթ. 2,13-15): Հակամարտության իրավիճակների հետևանքն է հազարավոր մարդկանց փախուստն իրենց հայրենիքից: Երբեմն նրանք հեռանում են ոչ այնքան ավելի լավ ապագա փնտրելու, այլ ցանկացած ապագա որոնելու նպատակով, քանի որ տանը մնալը կարող է նշանակել վստահ մահ: Որքա՞ն մարդիկ են կորցնում իրենց կյանքն այս դաժան ճամփորդությունների ժամանակ, անխիղճ և ագահ եղեռնագործների զոհ դառնալով: Վերջերս Եվրոպական խորհրդարան կատարած իմ այցելության ժամանակ ես այս հարցը բարձրացրեցի, որտեղ պնդեցի, որ «մենք չենք կարող թույլ տալ, որ Միջերկրականը դառնա մի ընդարձակ գերեզմանոց» (Ուղերձ Եվրոպական Խորհրդարանին, Ստրասբուրգ, 25 Նոյեմբերի 2014 ): Հատկապես շատ մտահոգիչ է այն փաստը, որ շատ ներգաղթածներ, հատկապես Ամերիկայում, անտեր երեխաներ են, ովքեր առավել շատ են վտանգված եւ կարիք ունեն ավելի շատ խնամքի, ուշադրության և պաշտպանության:
Հաճախ առանց փաստաթղթի օտար երկրներ գնալով, որոնց լեզվով նրանք չեն խոսում, գաղթյալները դժվարություն են ունենում ընդունվելու և աշխատանք գտնելու հարցում: Ի լրումն իրենց փախուստի անորոշությունների, նրանք պետք է դիմակայեն նաեւ մերժման դրամային: Մեր կողմից անհրաժեշտ է վերաբերմունքի փոփոխություն՝ անտարբերությունից և վախից ընթանալով դեպի ուրիշների անկեղծ ընդունումը: Սա, իհարկե, կոչ է անում «ի գործ դնել համարժեք օրենսդրություն՝ պաշտպանելու քաղաքացիների իրավունքները և ապահովելու ներգաղթածների ընդունումը» (նույն տեղում):
Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր, նույնիսկ իրենց կյանքի գնով աշխատում են աջակցել փախստականներին և ներգաղթյալներին, և ես կոչ եմ անում պետություններին և միջազգային կազմակերպություններին ամեն ջանք ներդնել՝ լուծելու այս լուրջ համամարդկային խնդիրները և ներգաղթյալների հայրենի երկրներին ապահովել օգնության այն ձևերով, որոնք կարող են աջակցել նրանց սոցիալական և քաղաքական զարգացմանը և կարգավորել նրանց ներքին հակամարտությունները, որոնք այս երևույթի գլխավոր պատճառներն են: «Մենք պետք է գործողություններ ձեռնարկենք ո՛չ միայն հետեւանքների դեմ, այլև դրա պատճառների դեմ» (նույն տեղում): Սա ներգաղթածներին նաև հնարավորություն կտա ինչ – որ պահի վերադառնալ իրենց երկիրը և նպաստել նրա աճին ու զարգացմանը: Ներգաղթածների, տեղահանվածների և փախստականների հետ միասին, կան նաև մեր տներում և մեր ընտանիքներում բնակվող բազմաթիվ այլ «թաքնված տարագիրներ» (Հրեշտակ Տյառն, 29 Դեկտեմբերի 2013): Ես հատկապես մտածում եմ ծերերի, հաշմանդամների և երիտասարդների մասին: Ծերերը մերժման են հանդիպում, երբ դիտարկում են նրանց որպես «ծանր ներկայություն», մինչդեռ երիտասարդները հեռու են նետվում, երբ նրանք մերժվում են իրենց ապագան կառուցելու աշխատանքի հեռանկարներից: Իսկապես, չկա ավելի վատ աղքատություն, քան այն, որը խլում է աշխատանքը և աշխատանքի արժանապատվությունը (հմմտ՝. Ուղերձ Ժողովրդական Շարժումների Համաշխարհային Ժողովի Մասնակիցներին, 28 Հոկտեմբեր 2014), կամ, որը աշխատանքը դարձնում է ստրկացման մի ձև: Սա այն է, ինչ ես փորձեցի շեշտել ժողովրդական շարժումների մասնակիցների հետ իմ՝ վերջերս անցկացրած հանդիպման ժամանակ, նրանց, ովքեր աշխատում են այսօրվա որոշ խնդիրների համար համարժեք լուծումներ գտնել, այդ թվում՝ երիտասարդների շրջանում աճող գործազրկության, ապօրինի աշխատուժի և այդքան շատ աշխատողների դրամատիկ վիճակի, հատկապես երեխաների վիճակի համար, ովքեր շահագործվում են ագահության պատճառով: Այս ամենը հակասում է մարդկային արժանապատվությանը, և մտածողության արդյունքին, որը կենտրոնացված է դրամականի վրա, օգուտների և տնտեսական եկամուտի վրա՝ ի վնաս մեր մտերիմների:
Այնուհետև, ընտանիքն ինքնին ոչ հաճախ է համարվում անփոխարինելի՝ անհատական և անձնակենտրոն մշակույթի պատճառով, որը խզում է մարդկային կապերը և հանգեցնում ծնելիության ողբերգական անկման,- ինչպես նաև օրենսդրության՝, որը օգնում է համակեցության տարբեր ձևերին, այլ ոչ թե համարժեքորեն աջակցում է ընտանիքին, հասարակության բարիքի համար, որպես ամբողջություն:
Այս իրողությունների պատճառների թվում է համաշխարհայնացման չափանիշը, որը հարթեցնում է տարբերությունները և նույնիսկ դուրս նետում մշակույթները՝ դրանք հեռացնելով այն գործոններից, որոնք ձևավորում են յուրաքանչյուր ժողովրդի ինքնությունը և կազմում էական իրավունքը՝ իրենց առողջ հասարակության զարգացման: Մի գորշ, անանուն աշխարհում շատ հեշտ է հասկանալ բազմաթիվ մարդկանց դժվարությունները և հուսահատությունը, ովքեր բառացիորեն կորցրել են ողջ լինելու զգացումը: Այս ողբերգական իրավիճակը սրվում է շարունակական տնտեսական ճգնաժամի պատճառով, որը նպաստում է հոռետեսությանը և սոցիալական հակամարտությանը: Ես կարողացել եմ տեսնել դրա հետևանքները այստեղ՝ Հռոմում, որտեղ հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց՝ ցավալի իրավիճակներում, և տարբեր ճամփորդություններում՝ Իտալիայում:
Սիրելի իտալական ազգին ես ուզում եմ արտահայտել իմ հույսը, որ շարունակվող սոցիալական, քաղաքական և տնտեսական անորոշության մթնոլորտը իտալական ժողովրդին չի տանելու անտարբերության կամ անհամաձայնությունների, այլ նա վերագտնելու է ընդհանուր մտահոգության ու համերաշխության այն արժեքները, որոնք ընկած են իրենց մշակույթի և քաղաքացիական կյանքի հիմքում, և վստահության պատճառն են, թե՛ ներկայի, և թե՛ ապագայի համար, հատկապես երիտասարդների համար:
Խոսելով երիտասարդների մասին, ցանկանում եմ հիշատակել դեպի Կորեա կատարած իմ ճամփորդությունը, որտեղ անցյալ տարվա օգոստոսին հանդիպեցի Վեցերորդ Ասիական Երիտասարդության Օրվա առիթով հավաքված հազարավոր երիտասարդների հետ: Այնտեղ ես խոսեցի մեր երիտասարդությունը գնահատելու անհրաժեշտության մասին՝ « ձգտել տիրանալ անցյալի ժառանգությանը եւ կիրառել այն ներկա մարտահրավերների համար» (Հանդիպում Իշխանությունների հետ, 14 Օգոստոս 2014): Սա պահանջում է, որ մենք մտածենք այն մասին, թե «ինչպես ենք հաջորդ սերնդին փոխանցում մեր արժեքները, և թե ինչպիսի աշխարհ և հասարակություն ենք պատրաստում նրանց հանձնելու համար» (նույն տեղում):
Այս երեկո ուրախ կլինեմ ևս մեկ անգամ մեկնել Ասիա, այցելել Շրի Լանկա և Ֆիլիպիններ՝ ի նշան իմ հետաքրքրության, և այդ հսկայական մայրցամաքի մարդկանց նկատմամբ իմ հովվական մտահոգության: Նրանց և նրանց կառավարություններին ցանկանում եմ ևս մեկ անգամ բարձրաձայնել Սուրբ Աթոռի ցանկությունը՝ իր սեփական ներդրումն ընծայել ի սպաս համընդհանուր բարիքի, ներդաշնակության և սոցիալական համաձայնության: Մասնավորապես, ես արտահայտում եմ իմ հույսը, որ կվերսկսվի երկխոսությունը երկու Կորեաների միջեւ, այդ քույր երկրների, որոնք խոսում են միեւնույն լեզվով:
Ձերդ Գերազանցություննե՛ր, Տիկնա՛յք և Պարոնա՛յք
Այս տարվա սկզբին մենք չենք ուզում, որ մեր աշխարհայացքում գերակշռի հոռետեսությունը կամ ներկա ժամանակների թերությունները: Մենք նաև ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Աստծուն այն պարգևների ու օրհնությունների համար, որոնք Նա շնորհել է մեզ, այն երկխոսության և հանդիպման համար, որը Նա տվել է մեզ և խաղաղության պտուղների համար, որ Նա տվել է մեզ, որպեսզի ճաշակենք: Ալբանիա կատարած իմ այցի ժամանակ ես զգացի մի արտահայտիչ նշան այն մասին, որ հանդիպման մշակույթը հնարավոր է. այդ երկրը երիտասարդներերով լի մի ազգ է, ովքեր ներկայացնում են ապագայի հույսը: Չնայած իր նորագույն պատմության ցավալի իրադարձություններին՝ երկիրը հայտնի է «խաղաղ գոյակցությամբ և համագործակցությամբ, որ գոյություն ունի տարբեր կրոնների հետևորդների միջև» (Հղում իշխանություններին, Տիրանայա, 21 Սեպտեմբեր 2014)՝ Կաթողիկեների, Ուղղափառների և Մահմեդականների միջև հարգանքի և փոխվստահության մթնոլորտում: Սա կարևոր նշան է, որ անկեղծ հավատն առ Աստված մարդուն դարձնում է անկեղծ ուրիշների նկատմամբ, ծնում է երկխոսություն և աշխատում է բարու համար, իսկ բռնությունը միշտ կրոնի կեղծման արդյունք է, դրա օգտագործումը գաղափարական սխեմաների համար պատրվակ է, որոնց միակ նպատակը ուրիշներին իշխելն է: Բացի դրանից, վերջերս Թուրքիա կատարած իմ ճանապարհորդության ժամանակ, ես կարողացա տեսնել Արևելքի և Արևմուտքի միջև եղած պատմական կամուրջը, միջեկեղեցական եւ միջկրոնական երկխոսության պտուղները, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքի՝ այլ երկրներում փախստականներին աջակցելու ջանքերը: Ես այսպիսի անկեղծության ոգու հանդիպեցի նաև Հորդանանում, ուր այցելեցի դեպի Սուրբ Երկիր կատարած իմ ուխտագնացության սկզբին, և Լիբանանից եկած վկայությունները, մի երկիր, որի համար ես աղոթում էի, որ հաղթահարի իր ներկայիս քաղաքական խնդիրները:
Իմ սրտին մոտ է մի օրինակ, թե ինչպես երկխոսությունը կարող է կառուցել կամուրջներ, որը գալիս է Միացյալ Նահանգների և Կուբայի վերջերս կայացրած որոշումից, վերջ դնել հաղորդակցության պակասին, որը տեւել է ավելի քան կես դար, և սկսել մերձեցումը նրանց համապատասխան քաղաքացիների օգտին: Այստեղ, մտածում եմ նաեւ Բուրկինա Ֆասոյի ժողովրդի մասին, ովքեր գտնվում են քաղաքական և ինստիտուցիոնալ փոփոխության նշանակալի ընթացքի մեջ, այն հույսով, որ համագործակցության նորացված ոգին կնպաստի հասարակության ավելի արդար և եղբայրական աճին: Ես նաև հաճույքով նշում եմ, որ անցյալ տարվա մարտին համաձայնագիր է ստորագրվել՝ վերջ դնելու Ֆիլիպիններում երկար տարիների լարվածությանը: Ես ցանկանում եմ խրախուսել Կոլումբիայում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերը, ինչպես նաև Վենեսուելայում քաղաքական և սոցիալական ներդաշնակությունը վերականգնելու նախաձեռնությունները: Միևնույն ժամանակ արտահայտում եմ իմ հույսը, որ Իրանի և 5 + 1 Խմբի միջև վերջնական համաձայնագիրը կարող է շուտով կնքվել՝ խաղաղ նպատակների համար օգտագործվող միջուկային էներգիային վերաբերող և այս առումով արդեն իսկ ներդրած ջանքերի մասին իմ գնահատանքը: Ես գոհունակությամբ եմ նշում Միացյալ Նահանգների՝ Գուանտանամոյի կալանավայրերը փակելու մտադրության մասին, ընդունելով մի քանի երկրների ցուցաբերած մեծ պատրաստակամությունը կալանավորներ ընդունելու: Վերջապես, ես ուզում եմ արտահայտել իմ գնահատանքն ու քաջալերանքն այն երկրներին, որոնք ակտիվորեն ներգրավված են իրենց քաղաքացիների մարդկային զարգացման, քաղաքական կայունության և քաղաքացիական համակեցության խթանման մեջ:
Ձերդ Գերազանցություննե՛ր, Տիկնա՛յք և Պարոնա՛յք
1945 թվականի օգոստոսի 6-ին, մարդկությունն ականատես եղավ պատմության մեջ ամենասարսափելի աղետներից մեկին: Առաջին անգամ նոր և աննախադեպ ձևով աշխարհը զգաց մարդու ավերիչ իշխանության ամբողջական ներուժը: Այդ հսկայական ողբերգության մոխիրներից, որը Երկրորդ Համաշխարհային Պատերազմն էր, հառնեց ազգերի միջև երկխոսության և հանդիպման մի նոր կամք, որը ոգեշնչեց Միավորված Ազգերի Կազմակերպությանը, որի յոթանասուներորդ ամյակը պետք է նշենք այս տարի: Իմ նախորդը՝ Պողոս Զ Պապը, հիսուն տարի առաջ ՄԱԿ-ի կենտրոնակայան կատարած այցի ժամանակ նշեց, որ «միլիոնավոր մարդկանց արյունը , չլսված անհամար տառապանքները, անիմաստ կոտորածները և սարսափեցնող ավերակներն են կնքել այս համաձայնագիրը, որը միավորում է մեզ երդումով, որը պետք է փոխի աշխարհի ապագան. Երբե՛ք այլևս ոչ մի պատերազմ, երբե՛ք այլևս ոչ մի պատերազմ: Խաղաղությունը, խաղաղությունն է, որ պետք է առաջնորդի համայն մարդկության ազգերի ճակատագիրը» (Միավորված Ազգերի Կազմակերպություն, Նյու Յորք, հոկտեմբերի 4, 1965):
Սա նաև իմ սեփական հույսով լի աղոթքն է այս տարվա համար, որը, այդ հարցում տեսնելու է երկու ուշագրավ գործընթացների շարունակությունը. 2015 թվականից հետո Կայուն Զարգացող Նպատակների որդեգրմամբ Զարգացող Օրակարգի կազմումը և Կլիմայի Փոփոխության նոր Համաձայնագրի մշակումը: Այս ամենի անփոխարինելի գրավականը խաղաղությունն է, որը ավելի քան բոլոր պատերազմների ավարտը, սրտանց դարձի արդյունքն է:
Այս զգացմունքներով համակված՝ ևս մեկ անգամ առաջարկում եմ ձեզանից յուրաքանչյուրին, ձեր ընտանիքներին և ձեր ժողովուրդներին իմ աղոթքով լի բարի մաղթանքները, որ 2015 թվականը լինի հույսի և խաղաղության տարի: