«Ճշմարիտ կրոնական արժեքներ դավանելը բոլորովին անհամատեղելի է սեփական տեսակետդ բռնության միջոցով ուրիշներին պարտադրելու փորձի հետ՝ օգտագործելով Աստծու սուրբ անունը՝ որպես զենք»
Այս կիրակի՝ նոյեմբերի 1-ին Հրեշտակ Տեառն աղոթքն ասելուց հետո Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը դարձյալ անդրադարձավ արցախյան պատերազմին: Նա ասաց հետ?յալը.
«Չմոռանա՛նք այն ինչ պատահում է Լեռնային Ղարաբաղում, որտեղ իրար են հաջորդում զինված բախումները՝ դյուրաբեկ հրադադարներով, զոհերի թվի ողբերգական աճով, քաղաքացիական բնակավայրերի, ենթակառուցվածքների ? աղոթավայրերի կործանմամբ ? քաղաքացիական բնակչության ավելի ու ավելի զանգվածային ներգրավմամբ: Սա ողբերգություն է: Ուզում եմ վերստին ի սրտե դիմել հակամարտության պատասխանատու կողմերին, որպեսզի հնարավորինս շուտ միջամտեն՝ կանխելու անմեղ արյան հեղումը: Թող նրանք չմտածեն բռնության միջոցով հակամարտությունը լուծելու մասին, այլ նվիրվեն անկեղծ բանակցությունների՝ միջազգային հանրության աջակցությամբ: Ես հայտնում եմ իմ մտերմությունը բոլոր տառապյալներին ? խնդրում եմ բոլորին դիմել սրբերի բարեխոսությանը՝ այդ տարածաշրջանում կայուն խաղաղության համար աղոթքով». ասել է Նորին Սրբությունը:
Հիշեցնեմ, որ արցախյան պատերազմի ընթացքում սա Նորին Սրբության երկրորդ ելույթն է ? աղոթքը՝ ռազմական գործողությունների դադարեցման ? խաղաղության համար: Առաջին անգամ նա խոսեց պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին: Նա կոչ էր արել լուծում գտնել «ոչ թե բռնության ? զենքի միջոցով, այլ՝ երկխոսության ? բանակցությունների» ? խնդրել էր աշխարհի բոլոր քրիստոնյաներին՝ իր հետ միասին աղոթել կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: Երկորդ անգամ Քահանայապետը արցախյան գոյամարտին անդադարձավ հոկտեմբերի 11-ին՝ այդպես էլ չկայացած հրադադարի հայտարարումից անմիջապես հետո՝ ասելով.
«Ես բարձր գնահատեցի, Հայաստանի ? Ադրբեջանի միջ? համաձայնված մարդասիրական նկատառումների համար հրադադարը՝ խաղաղության էական համաձայնության հանգելու նպատակով: Հակառակ նրան, որ ապացուցվեց, թե զինադադարը մնում է չափազանց փխրուն, ես խրախուսում եմ դարձեալ դիմել դրան, ? արտահայտում եմ մասնակցությունս մարդկային կորուստների ցավին, կրած տառապանքներին, ինչպես նա?՝ տների ? աղոթատեղիների կործանման համար: Ես աղոթում եմ ? խնդրում եմ աղոթել զոհերի ? բոլոր նրանց համար, որոնց կյանքը վտանգի մեջ է»:
Հռոմի Սրբազան Քահանայապետը՝ որպես Քրիստոսի Ընդհանրական՝ Կաթողիկէ, Եկեղեցու առաջնորդ, որպես Վեմ Եկեղեցու, ըստ տերունական հաստատության, որպես Սուրբ Պետրոս առաքյալի հաջորդ, ունի առաքելություն աղոթելու ? աշխատելու ամբողջ աշխարհում ? բոլոր ազգերի միջ? խաղաղության, երկխոսության ? եղբայրական հարաբերությունների հաստատման համար: Նա մշտապես համարձակ կերպով խոսում է ընդդեմ բռնության, պատերազմների, մարդու իրավունքների ոտնահարման, շահագործման, ահաբեկչության, զենք արտադրող ? վաճառող, պատերազմ սանձազերծող մի խումբ հարուստների տմարդի վարքագծի դեմ, շեշտում է հայրենի հոգ?որ ? մշակութային արժեքների, ազգային ինքնության պահպանության սկզբունքները, որոնք հիմնված են Սուրբ Գրքի ? Սրբազան Ավանդության վրա: Քահանայապետն ունի աստվածադիր առաքելություն՝ հոգ տանելու երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդ արարածի մասին՝ անկախ կրոնից ? ազգությունից, արդար կամ ամբարիշտ նկարագրից, սեր գործադրելու ? քարոզելու յուրաքանչյուրի՛ հանդեպ՝ ըստ Տիրոջ պատվիրանների ? Ավետարանի տրամաբանության:
2016-ին իր կովկասյան տարածաշրջան կատարած այցելությունը Նորին Սրբությունը սկսեց Հայաստանից, որտեղ ծավալուն կերպով խոսեց խաղաղության մասին ? ավարտեց Ադրբեջանում, որտեղ, իր խոսքն ուղղելով Իլհամ Ալի?ին ? Ադրբեջանի քաղաքական, կրոնական ղեկավարությանը, ասաց հետ?յալը. «Ճշմարիտ կրոնական արժեքներ դավանելը բոլորովին անհամատեղելի է սեփական տեսակետդ բռնության միջոցով ուրիշներին պարտադրելու փորձի հետ՝ օգտագործելով Աստծու սուրբ անունը՝ որպես զենք»:
Վստահ եմ, որ Իլհամ Ալի?ը ? Ադրբեջանի քաղաքական վերնախավը ոչինչ չքաղեցին մեծ խաղաղասերի այդ ելույթից ? ակնարկներից, ինչպես այսօր էլ շարունակում են չլսելու տալ ոչ միայն Նորին Սրբության խաղաղասիրական կոչերը, այլ? իրենց սեփական ժողովրդի ողբալի աղաղակը: Ցավոք, Սրբազան Քահանայապետի կոչերին անհաղորդ են մնում նա? աշխարհի ավելի մեծ խաղացողները, որոնք հետ?ում են միայն իրենց պատեհական շահերին ? հաշվարկներին: Պետրոսի հաջորդի ձայնը մնում է որպես «ձայն բարբառոյ յանապատի», որը ոչ ոք չի ուզում լսել, քանի որ ճշմարտությունը միշտ դառն է կեղծիքի մեջ ապրողների համար:
Սրբազան Քահանայապետի կովկասյան տարածաշրջանում խաղաղության կառուցելու հույսը կապված է հայ երիտասարդության հետ. միայն նրանք կարող են հասկանալ նույնիսկ թշնամուն ներելու ավետարանական վսեմ ? աստվածադիր սկզբունքը: 2016-ի հունիսի 26-ին, Եր?անի հրապարակում, Ն. Ս. Ֆրանցիսկոսը հայ երիտասարդներին հիշեցրեց Սուրբ Գրիգոր Նարեկացու տողերը.
«…Ուզում եմ հիշել Քրիստոսի խաղաղության մեծ վկային ? գործչին՝ սուրբ Գրիգոր Նարեկացուն, որին Եկեղեցու Վարդապետ հռչակեցի: Նա կարող էր հայտարարվել նա? «Խաղաղության Վարդապետ»: Նա այսպես է գրել այդ արտասովոր Գրքում, որ սիրում եմ անվանել որպես «հայ ժողովրդի հոգ?որ սահմանադրություն». «Հիշի՛ր, [Տեր,…] նրանց, ովքեր մարդկային ցեղում մեր թշնամիներն են, սակայն նրանց բարիքի համար. նրանց մեջ իրագործիր ներում ? ողորմություն […] Մի՛ վերացնիր նրանց, ովքեր ինձ կծոտում են. կերպարանափոխի՛ր: Արմատախիլ արա՛ աշխարհիկ ախտավոր ընթացքը ? տնկիր բարին իմ ? նրանց մեջ» («Մատյան ողբերգության», 83, 1-2): Նարեկացին … դարձավ «ամբողջ աշխարհի աղոթամատույցը» (Նույն, 28, 2): Նրա այսպիսի ընդհանրական զորակցությունը մարդկության հետ քրիստոնեական մեծ պատգամ է խաղաղության, ներդաշնակ ճիչ, որ բոլորի համար ողորմություն է հայցում: Տարբեր երկրներում ներկա հայերը, որոնց եղբայրաբար գրկում եմ այստեղից, այս հաղորդության իղձին թող լինեն պատգամաբերներ: Ողջ աշխարհը ձեր այս քարոզության կարիքն ունի, ձեր ներկայության կարիքն ունի, ձեր ամենաջինջ վկայության կարիքն ունի: Խաղաղություն բոլորին»:
Հետ?աբար, լավ ըմբռնելով Ընդհանրական Եկեղեցու առաջնորդի առաքելությունն ու դերը՝ մարդկային հասարակության ? փրկագործության աստվածային տնօրինության մեջ, վստահ ենք, որ Արցախում ? Հայաստանում իր զավակի կորուստը սգացող յուրաքանչյուր մոր արտասուքը նա? նրա՛ արտասուքն է՝ որպես հոգ?որ հոր ? Քրիստոսի առաքելության շարունակողի, յուրաքանչյուր արկ, որ պայթում է Արցախում, պայթում է նա? նրա՛ սրտում, յուրաքանչյուր հայի փափագը՝ հաղթանակի, արցախցու կյանքի անվտանգության պաշտպանության ? խաղաղության հաստատման նախ?առաջ նրա՛ փափագն է:
Լայնախոհ ? անկեղծ աղոթքով միանա՛նք Քահանայապետի աղոթքներին:
Տ. Հովսեփ Գալստյան