Չի կարելի անլուրջ վերաբերվել Եկեղեցու սրբազան խորհուրդներին, որոնք հաստատված են Տիրոջ կողմից
«Հավատքի ? Խորհուրդների փոխադարձությունը Խորհուրդների տնօրինության գործում» – այսպես է վերնագրված Միջազգային Աստվածաբանական հանձնաժողովի նոր փաստաթուղթը, որը հրապարակվել է 2020թ. մարտի 3-ին: Այն մշակվել է 2014թ-ից սկսած ու մինչ? վերջնական տեքստի հրապարակումը անհրաժեշտ է եղել փաստաթղթի 11 խմբագրում, Vatican News-ին պարզաբանեց նրա հեղինակներից մեկը՝ Հայր Գաբինո Ուրբարի Բիլբաոն:
Նոր փաստաթուղթը բաղկացած է հինգ գլուխներից, որի հիմնական նպատակն է արձանագրել այն ճգնաժամը, որն այսօր նկատվում է հովվական պրակտիկայում: Հանձնաժողովը պաշտպանում է երեք դրույթներ.
նախ ? առաջ, Աստվածային Հայտնությունը ? փրկության պատմությունը խորհրդաբանական բնույթ են կրում Հիսուս Քրիստոսի մարմնացման շնորհիվ,
երկրորդ, Հայտնության խորհրդի նպատակն է մարդուն փոխանցել Աստվածային շնորհը,
երրորդ, քրիստոնեական հավատքը որպես պատասխան Հայտնության խորհրդին, ունի խորհրդաբանական բնույթ:
Փաստաթղթի երրորդ գլուխը դիտարկում է քրիստոնեական Ձեռնադրության խորհուրդը, իսկ չորրորդը՝ Պսակադրության խորհուրդը, որն ունի ամենից շատ կանոնական հետ?անքներ:
Ինչպես Բենեդիկտոս XVI Պապը, այնպես էլ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը արձանագրել են, որ Եկեղեցում մեծաթիվ ամուսնություններ կատարվել են սովորության կամ ավանդույթի համաձայն, բայց՝ հավատքի բացակայության պայմաններում: Հավատքի ? սրբազան խորհուրդների փոխադարձության թեման առաջարկվեց, որպեսզի վերանայվեին ամուսնությունն անօրինական ճանաչող որոշ չափորոշիչներ: Ընտանիքին (1980թ-ին, 2014թ-ին ? 2015թ-ին) ? Սուրբ Հաղորդությանը (2005թ.) նվիրված Սինոդական ժողովները միաձայն հայտարարեցին հովվական իրավիճակի պարզաբանման անհրաժեշտության մասին, երբ Պսակադրության խորհուրդը կատարվում է ամուսնացողների մոտ հավատքի բացակայության պայմաններում: Աստվածաբաններն իրենց դատողություններում հիմնվել են նա? կանոնական գործընթացների վրա. փաստաթուղթը ստեղծելուց դեռ շատ առաջ Հռոմեական Վաշտը ամուսնական գործընթացներում հաշվի էր առել այն փաստը, որ հավատքի բացակայությունը կարող է ազդել բնական ամուսնության օրինականության վրա: Կաթողիկէ վարդապետության համաձայն՝ ամուսնությունը հանդիսանում է բնական իրականություն, որը պատկանում է աստվածային արարչագործությանը: Հետ?աբար, Պսակադրության խորհուրդը ենթադրում է բնական ամուսնության գոյություն: Բնական ամուսնությունն ունի այն բոլոր բնութագրիչները, ինչ սրբազան պսակադրության խորհուրդը. դրան ?ս բնորոշ են նույն շնորհները՝ անքակտելիությունը, հավատարմությունը ? որդեծնությունը: Ըստ Բենեդիկտոս XVI-ի, ով ընդգծում էր, որ հավատքը որոշում է մարդաբանական գաղափարները՝ կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ ամուսնությունը, հարց է առաջանում. արդյո՞ք ամուսնության հասկացողության վրա ազդում է հավատքի զգալի պակասը նրանց մոտ, որոնց մենք անվանում ենք «անհավատ մկրտվածներ»: Հայտնի է, որ շատ վայրերում «ամուսնություն» հասկացողությունը նույնիսկ հասարակական մակարդակով ? քաղաքացիական օրենքներում չի ներառում անքակտելիությունը, հավատարմությունը ? որդեծնության պատրաստակամությունը: Այսպիսով, «անհավատ մկրտվածների» դեպքում չի կարելի վստահորեն պնդել, որ նրանք կայացնում են բնական ամուսնություն, իսկ առանց իրական բնական ամուսնության չի կարող լինել Պսակադրության խորհուրդ:
Արդեն իսկ 1977թ. «Կաթողիկէ ուսմունքը՝ Պսակադրության խորհրդի մասին» փաստաթղթում Միջազգային Աստվածաբանական հանձնաժողովը պարզաբանեց, որ հավատքի բացակայությունը, որն ընկալվում է որպես հավատալու տրամադրվածություն՝ կասկածի տակ է դնում խորհրդի կայացումը, հատկապես, եթե շնորհի ? փրկության ցանկություն չկա: «Երբ, չնայած բոլոր փորձերին, նորապսակները պարզ ու ձ?ականորեն հասկացնում են, որ մերժում են այն, ինչ Եկեղեցին ցանկանում է իրականացնել մկրտվածների ամուսնությամբ, ապա հովիվը իրավունք չունի կատարելու նրանց պսակադրման արարողությունը», – հաստատում է Հովհաննես Պողոս Բ Պապի Familiaris consortio առաքելական ուղերձը:
Հանձնաժողովի նոր փաստաթուղթը մերժում է մկրտվածների ցանկացած ամուսնության չգիտակցված ընկալումը՝ որպես սրբազան խորհուրդ, ինչպես նա? սկեպտիցիզմը, որի համաձայն հավատքի պակասը ցանկացած ամուսնություն անօրինական է դարձնում: Ամենից առաջ փաստաթղթում ընդգծվում է այս հարցն առավել խորությամբ ուսումնասիրելու անհրաժեշտությունը: Հայր Բիլբաոն նշել է որոշակի տարաձայնություններ՝ ամուսնություն ձ?ակերպումների միջ?՝ Պսակի խորհրդակատարության մեջ ? Կաթողիկէ Եկեղեցու ուսմունքում: Այսպես, Պսակի խորհրդակատարության մեջ ասվում է. «Քրիստոսի սիրով առաջնորդվող հովիվները կոչված են ընդունելու նշանադրվածներին ?, ամենից առաջ, արթնացնելու ? սնուցելու նրանց հավատքը: Իսկապես, Պսակադրության խորհուրդը ենթադրում ու պահանջում է հավատք»: Ուսմունքում այս Խորհուրդն ունի հետ?յալ բնորոշումը. «Ամուսնական միությունը, որի միջոցով տղամարդն ու կինը հաստատում են համատեղ կյանք, իր բնույթով ուղղված է ամուսինների բարօրությանը ? որդեծնությանն ու դաստիարակությանը: Այդ միությունը, եթե կայանում է մկրտվածների միջ?, Տեր Հիսուս Քրիստոսի կողմից բարձրացվել է սրբազան խորհրդի արժանապատվության» (1601): Այսպիսով, երկու ձ?ակերպումների միջ? կա չկարգավորված տարաձայնություն, ընդգծում է Հայր Բիլբաոն. առաջինում հավատքը նշվում է որպես անհրաժեշտ պայման, իսկ երկրորդում այն չի նշվում:
Հովիվների պարտքն է օգնել ապագա ամուսիններին զորացնել հավատքն ու հասկանալ, թե ինչ է նշանակում ամուսնությունը: Նորապսակների համար միշտ կարելի է ? պետք է աղոթել, սակայն Եկեղեցում Պսակադրության խորհուրդ կատարելը ոչ միշտ է տեղին: Միջազգային Աստվածաբանական հանձնաժողովի նոր փաստաթղթում ասվում է, որ հովիվները կոչված են լինել խոհեմ՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի նկատմամբ, սակայն նրանում չեն դիտարկվում առանձին դեպքերը: «Մենք պետք է լավ հասկանանք, որ Եկեղեցին մի կողմից առավելագույն չափով հեշտացնում է Պսակադրության խորհրդի հասանելիությունը, սակայն մյուս կողմից էլ ունի վեհ պատկերացումներ ամուսնության մասին, որն էլ ենթադրում է բարձր պահանջներ: Այստեղ ?ս կա որոշակի տարաձայնություն»,-պարզաբանեց Հայր Բիլբաոն:
Բացի Պսակադրության Խորհրդից՝ նոր փաստաթղթում խոսվում է նա? այլ խորհուրդների մասին: Ընդգծվում է, որ քրիստոնեական խորհուրդները միշտ ունեն միսիոներական բնույթ, այսինքն դրանք կատարվում են, որպեսզի ամրապնդեն Եկեղեցին՝ որպես Քրիստոսի Մարմին ? ի վկայություն հարություն առած Հիսուս Քրիստոսի: Ինչ վերաբերում է մեծահասակների մկրտությանը, ապա մկրտությանը նախապատրաստվելու շնորհիվ՝ առանձնահատուկ խնդիրներ չեն առաջանում, սակայն փոքրիկների մկրտության ժամանակ պետք է վստահ լինել, որ հարազատները կամ որդեգիրները կապահովեն երեխայի քրիստոնեական դաստիարակությունը:
«Մենք մտադիր չենք ստեղծել խոչընդոտներ խորհուրդների համար, -պարզաբանում է Հանձնաժողովի անդամը: – Փրկության պատմության խորհրդավոր բնույթը լուրջ ընդունելու համար անհրաժեշտ է նվազագույն հավատք, որպեսզի խորհուրդների կատարումը չվերածվի անիմաստ ծիսակատարության, մոգության կամ էլ հավատքի «մասնավորեցման», որը չի համապատասխանում Եկեղեցու հավատքին»:
Վատիկան Նյուզի ռուսերեն բաժնից թարգմանեց՝
Նաիրա Բաղդասարյանը
Սրբագրեց՝ Տ. Հովսեփ Գալստյանը