• Մտքեր՝ սիրո և սրբության մասին, 2. Հ. Պետրոս Եսայան

    Սերը աստվածային պարգև է


    Հովհաննեսի Ավետարանի 15-րդ գլխում Հիսուս ասում է. «Եթե ինձ սիրում եք, կպահեք իմ պատվիրանները» (Հվհ. 14,15):

     

    Այո, եթե սիրում եք, ապա ամեն ինչ կանեք ձեր սիրելիի համար: Ըստ էության, միայն այդ դեպքում դա կլինի ուրախություն, այլ ոչ թե՝ բեռ: Նշանակում է, որ կյանքի գաղտնիքը, ըստ Տիրոջ պատվիրանի, որի մասին մենք խորհրդածեցինք նախորդ տեքստում, դա սերն է Հիսուսի հանդեպ:

     

    Սերն է հիմնավորում և որոշում ամեն ինչ:

     

    Սեր տվողը և այդ կրակը մեր մեջ վառողը հանդիսանում է Սուրբ Հոգին և Նրա կնիքը մեր մեջ:

     

     

    Իհարկե, մեզ համար նեցուկ է դառնում այն, որ Աստված սիրում է մեզ անսահման ու անվերապահորեն, բայց նաև մեղքի ու դրա կործանարար հետևանքների պատճառով մենք հաճախ ենթարկվում ենք թուլության, իսկ հետո հուսահատության մեջ ենք ընկնում:

     

    Սուրբ Հոգին է սիրո հաղթանակի առհավատչյան մեր մեջ: Նա հեռացնում է խոչընդոտներն ու բուժում վերքերը, որոնք առաջացել են մեղքի ու արատի պատճառով: Նա մեզ բարձրացնում է մի ժայռ, որն անհասանելի է մեզ համար (Սղմ. 60, 3):

     

    Այն ամենը, ինչն անհնար է մեզ համար, հնարավոր է Նրա համար:

     

    Ուստի կարևոր է ցանկանալ սիրել, ձգտել սիրո, պայքարել սիրո համար,  աղոթել սիրո համար Սուրբ Հոգուն, ինչպես աղոթում է Եկեղեցին. «Արի՛, Սուրբ Հոգի և վառիր Քո սիրո կրակը մեր մեջ»:

     

    Այո՛, սերը պարգև է, սակայն տրվում է նրանց, ովքեր փափագում և խնդրում են այն:

     

    «Ինձ իբրև կնիք դի՛ր քո սրտի վրա, իբրև մատանի դի՛ր քո աջ ձեռքին, քանզի հզոր է սերը՝ մահվան պես… (Երգ Երգոց 8,6)»:

     

    Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան

    Առաջնորդական Փոխանորդ Ռուսաստանի Կաթողիկէ Հայոց,

    Մոսկվայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ

Օրացույց

Օրացույց


Recent Comments