• Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը հանդիպել է Վրաստանի կառավարության Կրոնական գործերի վարչության պետի հետ

    Պաշտոնական այցելություններ


    Կարդինալ Պիետրո Պարոլինի Վրաստան այցելության առիթով Թբիլիսիում գտնվող Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը 2019թ. դեկտեմբերի 30-ին հանդիպել է  Վրաստանի Կառավարությանն առընթեր Կրոնական գործերով վարչության պետ Գիորգի Ուքլեբայի հետ: Առաջնորդ Հորն ուղեկցել են Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը, Թբիլիսիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Միքայել Վրդ. Խաչկալյանը և Տ. Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյանը: Գիորգի Ուքլեբան համառոտ ներկայացրել է այն ծրագրերը, որոնք Կրոնական գործերով վարչությունը իրականացրել է Մարդու Իրավունքների պաշտպանության գործողությունների պետական ծրագրով, ինչպես նաև՝ վերջին տարիներին Վրաստանի կառավարության կողմից կրոնական համայնքների, եկեղեցիների հետ տարվող աշխատանքների մասին, օրինակ, եկեղեցական շինությունների նորոգության ֆինանսավորման, հետ վերադարձման և այլ ծրագրերի մասին, որոնք նպաստում են երկրում կրոնական կազմակերպությունների գործունեության զարգացմանը: Գիորգի Ուքլեբան հայ կաթողիկէ հոգևորականներին նվիրել է նոր տարվա օրացույցը, որ հրատարակել է վարչությունը: Իսկ Ռաֆայել Սրբազանն իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնել՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու հետ համագործակցելու և աջակցելու համար և վարչության պետին հրավիրել պաշտոնական այցելություն կատարել Հայաստան:

     

Օրացույց

Օրացույց